Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. Mediahub

Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. Mediahub
MediaHub-ը երեկ գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը տուգանել է Ազգային ժողովի աշխատակազմին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենան «կարմիր գծերում» կայանելու և կայանման վճարը չմուծելու համար։ Բացի տուգանքը վճարելուց, որը կազմում է 5000 դրամ, ԱԺ աշխատակազմը ստիպված է եղել նաև վճարել Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750 Li մոդելի մեքենայի կայանման համար նախատեսված տարեկան 160 հազար դրամ գումարը, որ այսուհետ ԱԺ նախագահը կայանման խնդիր կամ հետո դրանից բխող տուգանքի ծանուցումների խնդիր չունենա։

Ի դեպ, մեզ ասացին՝ ԱԺ աշխատակազմից խնդրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ վերջինս ընդառաջի և բացառություն անի ԱԺ նախագահի մեքենայի համար՝ որպես հատուկ պահպանվող անձին սպասարկող տրանսպորտային միջոց, սակայն Ավինյանը մերժել է։

Մենք ԱԺ աշխատակազմից, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ԱԺ աշխատակազմը Երևանի քաղաքապետարանից ԱԺ նախագահին սպասարկող 001 HH 01 պետհամարանիշով BMW մակնիշի ավտոմեքենան «կարմիր գծերում» կայանելու և դրա դիմաց համապատասխան վճարումը չկատարելու համար կազմված վարչական ակտի ծանուցում երբևէ ստացե՞լ է, թե՞ ոչ (մեր տեղեկությամբ` ստացել է)։ Ե՞րբ է դա տեղի ունեցել, որո՞նք են եղել ԱԺ աշխատակազմի քայլերը, վճարվե՞լ է, արդյոք, Երևանի քաղաքապետարանից ստացված վարչական ակտով նախատեսված տուգանքը (5000 դրամ)։ Այս հարցին ԱԺ աշխատակազմից, չգիտես ինչու, չեն պատասխանել՝ երևի չեն նկատել նույն տառաչափով և նույն տառատեսակով ձևակերպված հարցը, չնայած նրան, որ մենք տեղյալ ենք՝ ԱԺ աշխատակազմն իսկապես վճարել է Երևանի քաղաքապետարանի ուղարկած այդ 5000 դրամ գումարը։

Բայց ԱԺ աշխատակազմի համար, հավանավար, պատվից վեր է եղել այդ հանգամանքը խոստովանելը, որ իրենք տուգանվել են և տուգանքն էլ վճարել։ Ի դեպ, քաղաքապետարանից ևս մեր այս հարցը շրջանցել էին։ Ամենայն հավանականությամբ՝ երկու գերատեսչությունների լրատվական ծառայությունները փոխհամաձայնեցված են ուղարկել մեր ուղարկած նույնաբովանդակ հարցման պատասխանները, որ իրար չհակասեն։ Բայց մեզ վստահեցրին, որ տուգանքն իսկապես վճարվել է։

Նաև հետաքրքրվել էինք, թե ԱԺ հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ ԱԺ նախագահին սպասարկողը, արդյոք վճարո՞ւմ են «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության «կարմիր գծերում» կայանելու տարեկան վճարը։ Եթե այո, ապա քանի՞ մեքենայի համար է մինչ այս պահը վճարվել, և որքա՞ն է կազմել ընդհանուր գումարը։ ԱԺ-ից այս հարցին տվել էին հնարավորինս սպառիչ պատասխան․

«Ազգային ժողովի աշխատակազմը վճարում է ԱԺ աշխատակազմին պատկանող 31 տրանսպորտային միջոցի կայանման համար։ «Կարմիր գծերում» կայանելու համար յուրաքանչյուր ավտոմեքենայի համար տարեկան վճարվել է 160 հազար դրամ»։

Ու թեև այս պատասխանում էլի չեն նշել՝ այդ 31 տրանսպորտային միջոցի մեջ մտնո՞ւմ է, արդյոք, ԱԺ նախագահին սպասարկող մեքենան, սակայն քաղաքապետարանից այդ փաստը հաստատել էին, որ Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենայի համար այդ վճարումը կատարվել է։ Ստացվում է՝ Աժ աշխատակազմը տարեկան մոտ 5 մլն դրամ (31x160.000=4.960.000 դրամ) է վճարում ԱԺ աշխատակազմի մեքենաների, այդ թվում՝ ԱԺ նախագահին սպասարկող մեքենայի՝ մայրաքաղաքում անարգել կայանելու և պարբերաբար չտուգանվելու դիմաց։

Ի դեպ, Սիմոնյանին ուղեկցող երկու Toyota Prado ամենագնացների կայանման հարցն էլ առանձին է, բայց ԱԺ աշխատակազմից այս հարցին չեն պատասխանել, քանի որ այդ մեքենաներն իրենցը չեն՝ Պետական պահպանության ծառայության հաշվեկշռում են գտնվում, և դրանցով ՊՊԾ-ն է զբաղվում։

Վահե Մակարյան

դիտվել է 379 անգամ
Լրահոս
ՔՊ-ականն առաջարկում է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներին Հորդառատ անձրևների պատճառով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը, վնասվել են խմելու ջրի խողովակները Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման մեկնարկը տրված է․ Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այսօր կժամանի Դիարբեքիր Վիշապն արթնացել է․ Վահե Դավթյան Էրդողան-Փաշինյան հանդիպումը մնում է հարցականի տակ ՔՊ-ականների հարազատները, ընտանիքի անդամներն էլ են մեզ աջակցում. Գառնիկ Դանիելյան «Համախմբել արցախահայությանը»․ Թեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետ Ադամ Շիֆի առաջնորդությամբ ևս 47 կոնգրեսական պետքարտուղար Բլինքենին կոչ է արել բարձրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում Հայաստանը հերթական վարկն է վերցնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Բաքու. քննարկվելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Փարիզը Երևանն օգտագործում է որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով. ՌԴ ԱԳՆ Այն ինչ բանակցում է այս իշխանությունը, խաղաղության պայմանագիր չէ, կապիտուլյացիա է, որը չեմ բացառվում, որ կկնքվի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Սյունիքում 20-ամյա քաղաքացին փորձել է նետվել եկեղեցու տանիքից․ ինքնասպանության փորձը կանխվել է Խոշոր ավտովթար՝ Ազատության պողոտայում․ կա վիրավոր Երևանի երկնակամարում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել Խուճապի չմատնվել Անպաշտոն չթողեց Հային ատող թուրքը Հայաստանի ղեկավարին "հարգարժան" է ասում...
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am