Դատ ու դատաստան. Մելիքյանը հայտնում է առաջիկայում սպասվող դատական նիստերի մասին
![Դատ ու դատաստան. Մելիքյանը հայտնում է առաջիկայում սպասվող դատական նիստերի մասին](/timthumb.php?src=/disc/18-06-24/23898638f7134858314f2d7b331a7e5c.jpg&w=708)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով. « ԴԱՏ ՈՒ ԴԱՏԱՍՏԱՆ
Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 16:30-ին, Մասիվի դատարանում (հասցե՝ Գյուլիքևխյան 20) կշարունակվեն Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ «Իմնեմնիմիի գործով» նախնական դատալսումները։
Հունիսի 20-ին ժամը 9:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «Ավտոբուսի գործով» նախնական դատալսումները։
Հունիսի 21-ին ժամը 10:00-ին վերաքննիչ քրեական դատարանում (հասցե՝ Գարեգին Նժդեհ 23) կշարունակվի լուսահոգի Արմեն Գրիգորյանի վերաբերյալ գործով մեր բողոքի քննությունը։
Հունիսի 24-ին ժամը 12:00-ին հակակոռուպցիոն դատարանում (հասցե՝ Թբիլիսյան 3/9) կշարունակվեն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով հիմնական դատալսումները։ Դատարանը սկսում է վկաների հարցաքննությունը»։