Աննա Հակոբյանը հաղթեց Նիկոլ Փաշինյանին և Կարեն Անդրեասյանին. իր ընկերուհին անձեռնմխելի է․ 168․am

168.am-ը գրում է․


Հունիսի 13-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց մերժել այն:

«Հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ Խորհուրդը, հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ հանգամանքները, մասնավորապես դատավորի որդու՝ 44-օրյա պատերազմում սխրագործությամբ հայտնի, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի՝ պատերազմում հերոսանալու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը, արձանագրում է, որ դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»,- ի խորոց սրտի ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

168.am-ը դեռևս այս տարվա փետրվարի 23-ին էր գրել, որ Նաիրա Հվսեփյանի գլխին կարգապահական վարույթի տեսքով սև ամպեր են կուտակվել, սակայն դրանք կցրվեն «Կարեն Անդրեասյան փրոդաքշընում»: Նաիրա Հովսեփյանը մշտապես է ուշացրել դատական ակտերի տրամադրումը կողմին, սակայն հերթական բողոքին ընթացք տրվեց, որովհետև այդ ժամանակ արդեն Կարեն Անդրեասյան-Նաիրա Հովսեփյան երբեմնի ջերմ հարաբերությունները ճաքեր էին տվել: Ինչպես ասում են, զանգ ընկերոջը՝ տվյալ դեպքում՝ Գրիգոր Մինասյանին, և Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ վարույթն արդեն ԲԴԽ-ում էր: Մինչ կվճռվեր վարույթի ճակատագիրը, ապրիլի 30-ին 168.am-ը տեղեկացրեց, որ Նաիրա Հովսեփյանն աշխատանքից ազատվելու երկու դիմում էր գրել՝ մեկը՝ ԲԴԽ-ից, մյուսը՝ Վճռաբեկ դատարանից ազատվելու:

 

 

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում Հայաստանը հերթական վարկն է վերցնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Բաքու. քննարկվելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Փարիզը Երևանն օգտագործում է որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով. ՌԴ ԱԳՆ Այն ինչ բանակցում է այս իշխանությունը, խաղաղության պայմանագիր չէ, կապիտուլյացիա է, որը չեմ բացառվում, որ կկնքվի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Սյունիքում 20-ամյա քաղաքացին փորձել է նետվել եկեղեցու տանիքից․ ինքնասպանության փորձը կանխվել է Խոշոր ավտովթար՝ Ազատության պողոտայում․ կա վիրավոր Երևանի երկնակամարում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել Խուճապի չմատնվել Անպաշտոն չթողեց Հային ատող թուրքը Հայաստանի ղեկավարին "հարգարժան" է ասում... ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց ՀՀ-ին 32,000 եվրո փոխհատուցել ուսուցչի կողմից սեռական բռնության ենթարկված անչափահասի կրած վնասների համար «Հյուրընկալությունն ի վնաս մեր երկրի է»․ Ռուսաստանում խոսել են միգրանտների մասին Դիմորդի ականջում թաքցված ոսպի հատիկ հիշեցնող ականջակալը մագնիսի միջոցով է հանվել. Այս տարի նոր հնարքներ են արձանագրվել Արցախում ծնված-մեծացած Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ Հայաստանը օկուպանտ է, քանի որ Ադրբեջանից «խլել է» Լեռնային Ղարաբաղը. Ոսկան Սարգսյան 19 ֊ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբան Լուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի երկրորդ վիրահատությունը ավարտվել է Վաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրա Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոց, որտեղ հայտնաբերել է թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսի «լճացումը» խորհելու տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Թուրքիան աշխարհում առաջնորդ պետության դերում է. Ֆահրեթթին Ալթուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am