Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը օրերս խորհրդարանում հայտարարել է, որ իր մեծ սխալն այն է եղել, որ դեռևս 2018 թվականին չի եկել ու չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և չկա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորություն: Սրանով նա ցանկացել է ցույց տալ, որ այն ժամանակվանից արդեն պարզ էր, թե ինչ է լինելու Արցախի հետ։ Այն, որ Փաշինյանը շատ վաղուց էր Արցախը համարում ադրբեջանական և դրա մասին հրապարակավ արտահայտվում, նորություն չէ: Մենք առիթ ունեցել ենք հիշեցնել նրա «գլուխգործոծներից» մի նմուշ մասնավորաբար 1999 թվականից: Դեռ այն ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղը ադրբեջանական է, իսկ ղարաբաղցիներն էլ Հայաստանում կարող են միայն փախստական համարվել: Սակայն հարցն այն է, որ 2018 թվականին նա ասում էր, որ կարգին դեռ չի էլ բանակցել, բայց արդեն ասում են հող հանձնելու համար է եկել: Այլ հարց է, որ ժամանակը ցույց տվեց, թե որքան իրավացի էին նման կարծիք հայտնողները:

Բայց եթե ամեն ինչ այդքան պարզ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, երբ արդեն քննարկելու ոչինչ չկար։ Ավելին՝ ինչո՞ւ էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի նրբություններին, ապա գաղտնիք չէ, որ Փաշինյանի դիրքորոշումն այն է եղել, որ դրանք սկսում է զրոյական կետից։ Ու այսպիսի դիրքորոշումը հիմնավորելու համար նա նշում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, որ ինքը որոշի Արցախի ճակատագիրը, ինքն ուղղակի ի պաշտոնե չունի նման լիազորություն, անգամ մի պահ փորձում էր առաջ տանել այն գիծը, որ Արցախը ևս պետք է մասնակցի բանակցային գործընթացին։


Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 7-ի Պրահայի հանդիպումից հետո նույն Փաշինյանը, մանդատ չունենալով հանդերձ, որոշեց Արցախի ճակատագիրը՝ հայտարարելով, թե ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եթե ելնենք փաշինյանական տրամաբանությունից, թեկուզ այս իշխանությունների ու կոնկրետ Փաշինյանի դեպքում տրամաբանություն բառն օգտագործելն առնվազն անմտություն է, ապա նա վերազանցել է իր լիազորությունները։ Մյուս առանցքային թեման վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։ Պարզ է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը լուծարվի, որպեսզի Արցախի թեման միջազգային հարթակում ուղղակի փակվի ու գնա։ Բայց հետաքրքիրն այն է, որ 2022 թվականին, ի պատասխան խաղաղության համաձայնագրի 5 կետանոց ադրբեջանական առաջարկների, հայկական կողմը 6 կետ էր ներկայացրել, որոնց մեջ նշվում էր, թե բանակցությունները կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Սակայն առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանություններն հրաժարվում են իրենց իսկ ներկայացրած առաջարկներից, այն է՝ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությունից։ Ու համանախագահության գործունեությունը վերակենդանացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն Փաշինյանը փորձում է ընդունելի դարձնել միջնորդական առաքելության գործունեության դադարեցումը՝ անընդհատ շեշտելով, որ դրան մասնակցող երկրների ներկայացուցիչները 2022 թվականից այն կողմ չեն շփվել միմյանց հետ։ Այնպես չէ, որ նախկինում ՌԴ-ն ու Արևմուտքը հակասություններ չեն ունեցել, սակայն այս կառույցը գործել է։ Հայաստանը պետք է շահագրգռված լինի ու պայմաններ ստեղծի, որ միջնորդների ինստիտուտ գործի, բայց ցավալին այն է, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են միայն ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ինչի պարագայում Բաքուն շարունակաբար ճնշելու և զիջումներ է պոկելու։ Առավել ևս, քանի դեռ Հայաստանում իշխանության է պարտված ու մշտապես զիջումների պատրաստ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս առիթ է փնտրում իր այս քաղաքականությունն արդարացնելու և Մինսկի խմբի համանախագահության ոչ էֆեկտիվ գործունեությունն ընդգծելու համար, թե իբր դրանում ընդգրկված ուժերը «մեզ 30 տարի մեշոկի նման շպրտել են էս կողմից էն կողմ»։ Բայց ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են միջնորդների առկայությամբ բանակցությունների հնարավորությունը, սակայն այլ հեքիաթ են պատմում։ Օրինակ՝ ՌԴ-ից հայտարարություններ են հնչել, որ իրենք պատրաստ են միջնորդել, իսկ Հայաստանը չի համաձայնում։ Անգամ եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են, ապա Փաշինյանի իշխանությունը գոնե այնպես պիտի աներ, որ արևմտյան երկրներից միջնորդի դերում հանդես գային։ Գոնե միջազգային երաշխիք կունենայինք, ու Ադրբեջանն այս աստիճան չէր լկտիանա: Բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ առանց միջազգային միջնորդների ու երաշխիքների առկայության Բաքուն սանձարձակ կերպով է գործում։

Եթե այս փուլում 4 գյուղ են պահանջել, վաղը ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջացքն» են պահանջելու, այլև նոր տարածքներ Սյունիքից, Վայոց ձորից ու Գեղարքունիքից։ Հայ-ադրբեջանական հարթության վրա առկա իրողությունը արդեն ցույց է տալիս, որ Փաշինյանը բանակցային գործընթացը ոչ թե զրոյական կետից է սկսել, այլ գործընթացը շրջել է Հայաստանի դեմ։ Նրա համար սեփական երկիրն ու հայրենիքը գրոշի արժեք չունեն, այլապես դժվար է պատկերացնել այսպիսի խայտառակ տապալում, երբ կորցնում ես ամեն ինչ՝ ոչինչ չստանալով։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում Հայաստանը հերթական վարկն է վերցնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Բաքու. քննարկվելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Փարիզը Երևանն օգտագործում է որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով. ՌԴ ԱԳՆ Այն ինչ բանակցում է այս իշխանությունը, խաղաղության պայմանագիր չէ, կապիտուլյացիա է, որը չեմ բացառվում, որ կկնքվի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Սյունիքում 20-ամյա քաղաքացին փորձել է նետվել եկեղեցու տանիքից․ ինքնասպանության փորձը կանխվել է Խոշոր ավտովթար՝ Ազատության պողոտայում․ կա վիրավոր Երևանի երկնակամարում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել Խուճապի չմատնվել Անպաշտոն չթողեց Հային ատող թուրքը Հայաստանի ղեկավարին "հարգարժան" է ասում... ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց ՀՀ-ին 32,000 եվրո փոխհատուցել ուսուցչի կողմից սեռական բռնության ենթարկված անչափահասի կրած վնասների համար «Հյուրընկալությունն ի վնաս մեր երկրի է»․ Ռուսաստանում խոսել են միգրանտների մասին Դիմորդի ականջում թաքցված ոսպի հատիկ հիշեցնող ականջակալը մագնիսի միջոցով է հանվել. Այս տարի նոր հնարքներ են արձանագրվել Արցախում ծնված-մեծացած Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ Հայաստանը օկուպանտ է, քանի որ Ադրբեջանից «խլել է» Լեռնային Ղարաբաղը. Ոսկան Սարգսյան 19 ֊ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբան Լուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի երկրորդ վիրահատությունը ավարտվել է Վաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրա Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոց, որտեղ հայտնաբերել է թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսի «լճացումը» խորհելու տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Թուրքիան աշխարհում առաջնորդ պետության դերում է. Ֆահրեթթին Ալթուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am