Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ հանուն իրենց նեղ անձնական և քաղաքական շահերի պատրաստ են զոհաբերել, ավիրել, կործանել ամեն ինչ՝ թքած ունենալով երկրի, պետության ու ժողովրդի վրա: Այս օրերին, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման զարգացմանը զուգահեռ, իշխանությունները գործի են դրել բոլոր լծակները, այդ թվում՝ «իրավապահ» գործիքակազմն ու տեղեկատվական տեռորի մեթոդները, և հարձակվել են ոչ միայն քաղաքական ուժերի, գործիչների, այլև այն գործարարների վրա, որոնք թեկուզ մեկ անգամ եղել են Բագրատ Սրբազանի հավաքներին:

Էլ չենք խոսում նրանց մասին, ովքեր առաջին օրերից շարժման հետ են: Օրինակ՝ օրերս GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը կոչ էր արել գալ Բաղրամյան պողոտա և միանալ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հավաքին:

Դրանից հետո իշխանություններն իրենց կցված սատելիտների միջոցով սկսեցին իբր «ֆլեշմոբ» կազմակերպել՝ կոչ անելով չօգտվել GG-ից: Հասկանալի է՝ նպատակն էր հնարավորինս վնասել Հայաստանի ամենակայացած բիզնեսներից մեկը, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, ընդամենը մի ավտոտնակից ծավալվել է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում: Ավելին, այն հասցրել է գործունեություն ծավալել նաև Վրաստանում, Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում:

Սրան զուգահեռ՝ փաշինյանական իշխանության «ավանդույթների» բոլոր կանոններով, կազմակերպվեց հերթական «մասկի-շոուն», խուզարկություն իրականացվեց GG-ի գրասենյակում, առգրավվեցին համակարգիչները: Քննչականը, սովորույթի համաձայն, պաթետիկ, սրտաճմլիկ մի տեքստ տարածեց, թե այս ամենը արվում է 2023 թ. նախաձեռնված վարույթի շրջանակներում: GG ընկերությունն իր հերթին տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորաբար նշված էր, որ «ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է»:

Սակայն, ինչպես երևում է, ամբողջությամբ վարկաբեկված և զրոյական վարկանիշ ունեցող իշխանականների ու նրանց՝ ոչ պակաս վարկաբեկված, մինուսային վարկանիշով սատելիտների և «իրավապահների» ջանքերը հակառակ արդյունքն ունեցան:Մի քանի օր է՝ սոցցանցերը հեղեղված են հազարավոր մարդկանց գրառումներով, որ այսուհետ իրենք օգտվելու են հենց GG-ից: Ավելին, շատերը նշում են, որ թեպետ մինչ հիմա չեն օգտվել, բայց արդեն «քաշել» են հավելվածն ու օգտվելու են այս կազմակերպության ծառայություններից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18․ 06․ 24 թ համարում։

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am