Տարաձայնություններ, աջակցություն շարժմանը. ինչու՞ է Անի Սամսոնյանը դուրս եկել ԼՀԿ-ից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Չնայած, որ Սամսոնյանն իր գրառման մեջ պատճառների մասին չէր խոսել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այս մասին: Նախ՝ տեղեկացանք, որ Անի Սամսոնյանը դեռ վաղուց է ԼՀԿ-ն լքելու մտադրություն ունեցել, քանի որ տեւական ժամանակ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ: Մեր տեղեկություններով՝ այդ տարաձայնությունները դեռ եղել են այն ժամանակ, երբ պատերազմից ու ցավալի կորուստներից հետո Էդմոն Մարուքյանը որոշեց ստանձնել Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ու տարբեր առիթներով աջակցում էր իշխանություններին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամսոնյանի ու Էդմոն Մարուքյանի միջեւ տարաձայնությունները վերջին ժամանակահատվածում ավելի են խորացել, ինչի արդյունքում Սամսոնյանը որոշել է այլեւս իր ճանապարհը չշարունակել կուսակցության ներսում: Տեղեկացրել է Մարուքյանին ու լքել ԼՀԿ շարքերը: Նշենք, որ Սամսոնյանը կուսակցության առանցքային դեմքերից է, ու ակնհայտ է, որ այս որոշումը խոր արմատներ ունի: Ի դեպ, Անի Սամսոնյանը առաջիններից էր, որ Սրբազան շարժմանը իր աջակցությունն է հայտնել ու, կարծես թե, դա եւս նպաստել է վճռական որոշում կայացնելուն` ԼՀԿ-ից հեռանալու համար:

Ըստ մեր տեղեկությունների՝ Սամսոնյանը քաղաքականությունը չի թողնելու, իր ակտիվ գործունեությունը կշարունակի, սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ ձեւաչափով: Անի Սամսոնյանը հայտարարել է, որ կուսակցությունը լքելու հետ կապված որեւէ մեկնաբանություն չի անելու. այդպես է որոշել, եւ վերջ:


Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն լքած առաջին կին ներկայացուցիչ նախկին պատգամավորը Աննա Կոստանյանն էր, որը այժմ Սրբազան շարժման ակտիվ մասնակիցն է, արմատական ընդդիմություն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 618 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am