Ո՞վ է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Առանձին անձինք, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ ձգտելով վարկաբեկել, վիրավորել միմյանց կամ իրենց պատվիրատու ուժերի ընդդիմախոսներին ու հակառակորդներին` հաճախ նրանց անվանում են ԱԱԾ գործակալներ՝ թյուր համոզմունք ունենալով, թե իբր գործակալը խիստ բացասական մարդու հավաքական կերպար է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նման մոտեցումը պարզապես ժպիտ է հարուցում և, իհարկե, ափսոսանք, որ ընդամենն այդ մակարդակի «վերլուծություններ» են արվում։

Անվտանգության համկարգում առանցքային դերակատարություն ունեցող գործակալի ինստիտուտի վարկաբեկումը թույլ չտալու, հասարակությանը մոլորությունից զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, թե ով է գործակալը:

Գործակալն այն անձն է, ով կամավորության հենքով գաղտնի համագործակցում է սեփական երկրի հատուկ ծառայությունների կամ իրավապահ մյուս մարմինների հետ, հանդիսանում է գործակալ։ Գերակշիռ դեպքերում այդ անձինք հավաքագրվում են հայրենասիրական մղումներով, իրենց երկրի անվտանգությանը նպաստելու, առկա վտանգները, հանցագործությունները կանխելու, չեզոքացնելու նպատակով։ Նրանք հիմնականում հայրենասեր, գրագետ, պատրաստակամ, ակտիվ մարդիկ են, ովքեր իրենց արժանիքներով չեն զիջում, նույնիսկ շատ դեպքերում ավելին են, քան վերը նշված վարկաբեկող մտքերը հնչեցնողները։

Կարևոր է ընդգծել, որ այլ պետության կամ դրանց հատուկ ծառայությունների հետ համագործակցած, Հայաստանի շահերին վնաս պատճառած անձը, այսինքն՝ պետական դավաճանը, ինչպես նաև քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն կատարած ՀՀ քաղաքացին չեն կարող լինել գործակալ, նրանց հետ համագործակցությունն անմիջապես դադարեցվում է և ենթակա է քրեական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով` բացառությամբ այն դեպքերի, երբ նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով օժանդակել է հետագա վնասը կանխելուն և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Անձը կարող է հավաքագրվել նաև այլ հանգամանքներում: Ի դեպ, եթե նույնիսկ այսօրվա կամ նախորդ իշխանությունների թվում եղել են ԱԱԾ գործակալներ, ինչը հնարավոր է, դա բացարձակապես չի նշանակում, որ նրանք անվտանգային իմաստով սպառնալիք հանդիսացող մարդիկ են, ու դա կարող է հիմք դառնալ նրանց վարկաբեկման համար։

Գործակալական ցանցի առակայությունը և դրա ճիշտ կառավարումն անվտանգ երկիր ունենալու հիմնական երաշխիքներից է: Պարտադիր պետք է հաշվի առնել, որ գործակալական ինստիտուտի վերաբերյալ բացասական հրապարակումները, շահարկումները խիստ վտանգավոր են ու կարող են թե այսօր, թե ապագայում ազդել խիստ կարևոր առաջադրանքների կատարման վրա, այդ թվում գործակալների մոտ առաջացնելով լարվածություն, հուսահատություն, հիասթափություն:

Խստագույնս դատապարտելի է, երբ գործակալի անձի, նրա գործունեության փաստը հավաստող հույժ գաղտնի փաստաթղթերը, տեղեկությունները հրապարակվում են անձնական, քաղաքական ու ընդհանրապես ցանկացած այլ շահեր հետապնդելով: Բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր թույլ են տվել նման բան, անխտիր պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

 

դիտվել է 902 անգամ
Լրահոս
Ի՞նչ կլինի, եթե Արմեն Գրիգորյանը հայտնվի Բաքվի բանտում (video) Էդ «դուրսպրծուկներին» մենք 90-ականներին «սատկացնում էինք»․ Արամազ Զաքարյանը բարկացավ (video) Կարծեք խոսքը «ինչ-որ քարտուղարուհու» մասին է․ Զախարովան՝ Արմեն Գրիգորյանին (video) «Ոստիկանությու՞ն, թե բանդա»․ էդգար Ղազարյանի լայվը (video) ՌԴ-ն Ադրբեջանին չի «փոխանցել» ԼՂ-ն. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ Սյունիքում Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման մասին Արածը «շանտղություն է»․ Արամազդ Զաքարյան (video) ԱԽՔ-ի Արմեն Գրիգորյանը թող իր «հոգեկան շեֆից» խոսի․ Արթուր Հայրապետյան (video) Սուրեն ջան, սու՛ս, հանգիստ, քեզ հետ ամեն ինչ պարզ է․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի վերջին ելույթները կառուցված են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթեզի վրա․ Մհեր Հակոբյան Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Նիկոլ Փաշինյանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները. Անդրանիկ Թևանյան Բաքուն սարսափում է․․․ Հայկ Մամիջանյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում (video) Աննա՛, չփորձես Նիկոլին «պերեդոզավորել»․ Արամազդ Զաքարյան (video) Հետաքրքիր է, Նիկոլին հավատացողները չեն վիրավորվու՞մ ու ամաչում, որ իրենց «խեղՋ ու հարիֆ» կուռքն այսպիսի ցածր մակարդակի ստերով և մանիպուլյացիաներով խաբում է իրենց... Չէ, ազիզզզզզ, քեզ հանել է ՆիկոլԴ, ով դդումից, փոխվարչապետից ու ԱԱԾ տնօրենից լավը չէ ու չէր էլ կարող լինել... Սուրենին ներդրել էին, որ ինքն իրականացնի «Սրբազան» շարժման ձախողումը․ Նաիրա Կարապետյան (video) Արմեն Գրիգորյանի հերթական խայտառակությունը (video) Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան Նիկոլը պարզ հասկացնում է, որ «իրական Հայաստանը» այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը․ քաղաքագետ Պարեկի կողմից հետապնդվող վարորդը հարվածում է մեկ այլ պարեկային մեքենայի ու դիմում փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am