Նիկոլը մեծ փորձանքների ճանապարհ է բացում. թող վաղն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից՝ քաղաքական առումով սա կապիկություն է. Հայկ Նահապետյան

Նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբ ուզեն՝ դուրս կգան ՀԱՊԿ-ից, բայց հետ չեն գնա։ Նա պատասխանում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հարցին:

Հետո Արարատ Միրզոյանը նույն ամբիոնից փորձեց ճշգրտել Նիկոլ Փաշինյանի ասածը, շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոչ թե դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, այլ իրենք կորոշեն, թե երբ դուրս գան։

168.am-ի հետ զրույցում անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը և հարցին՝ ի՞նչն է խանգարում Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, պատասխանեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է Հայաստանին դուրս բերել ՀԱՊԿ-ից, թող հիմա էլ նման որոշում կայացնի։

«Քաղաքական առումով սա նրա կողմից կապիկություն է։ Թող չեղարկեն 1995 թվականի Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության վերաբերյալ պայմանագիրը, որով ՀՀ-ում տեղակայվել է ռուսական 102-րդ ռազմաբազան։ Նաև կարող է չեղարկել 1992 թվականի սեպտեմբերի 30-ին երկու պետությունների միջև միջպետական պայմանագիրը, ըստ որի՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին պետք է ծառայություն իրականացնեն ռուս սահմանապահները։ Նիկոլը մտածում է, որ եթե ԱԺ ամբիոնից նման հայտարարություն անի, կարող է Ռուսաստանը վախենա, Արևմուտքի հետ իր խաղերին թեթև նայի։

Այս ամենի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը ապտակ ստացավ, երբ վերջին անգամ այցելել էր Մոսկվա, որից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ Փաշինյանը խնդրել է, որ հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուս սահմանապահները մնան։ Մինչդեռ նա ՌԴ նախագահին դիմել էր, որպեսզի ՀՀ-ի այլ հատվածներում տեղակայված ռուս սահմանապահներին դուրս բերի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը դիլետանտ ու անգրագետ է, չի կարողանում հասկանալ, որ ռուս սահմանապահները հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանին տեղակայվել են միջպետական պայմանագրի հիման վրա։ Երկու տարի է՝ ՀԱՊԿ-ից դուրս են գալիս, բայց դեռ այնտեղ են»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Ըստ փորձագետի, Նիկոլ Փաշինյանը կարող է դուրս գալ ոչ միայն ՀԱՊԿ-ից , այլև ԵԱՏՄ-ից ու ԱՊՀ-ից, որից հետո հայ ժողովուրդը կտեսնի ամբողջ աղետը, մասնավորապես՝ տնտեսության առումով։ Հայաստանի գյուղմթերքն արտահանվում է ՌԴ շուկա, բյուջեի 1/3-ը լրացվում է ՌԴ-ից հայերի տրանսֆերներով։ Բացի այդ, ՀՀ-ում Ռուսաստանն ունի ամենամեծ ներդրումային բազան, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ամենամեծն է:

«ՀՀ-ից դուրս հանելով ռազմաբազան, մեկ ժամ հետո թուրքական տանկերը կհայտնվեն Նորագավիթի մատույցներում, նրանց որևէ բան չի խանգարի այդ քայլին գնալու համար, հետո էլ կհայտարարեն, թե հայերը Նախիջևանի կողմից հարձակվել են, իրենք «կանխարգելիչ» քայլ են իրականացնում։ Ի դեպ, Թուրքիան այդ «կանխարգելիչ» քայլով Սիրիայի Հալեպ քաղաքն էր վերցնում, դե հիմա նույնն էլ այստեղ կանի։ Ուղղակի հարց է առաջանում՝ այդ սահմանը Փաշինյանն իր քաղաքական խմբակո՞վ է պահելու, թե՞ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն են գալու պահեն։ Հիշեք, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ո՞ւմ քավորությամբ Նիկոլն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ Մակրոնի։

Նիկոլը մեր գլխին մեծ փորձանքների ճանապարհ է բացում»,- հավելեց Հայկ Նահապետյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իբրև թե փորձում է հակակշիռներ ստեղծել ու ցույց տալ, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, Ռուսաստանն իրեն շատ վատ կզգա, ինչն այդպես չէ։

դիտվել է 354 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am