Արդյո՞ք պետք է սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն.Նարիշկինի արձագանքը
![Արդյո՞ք պետք է սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն.Նարիշկինի արձագանքը](/timthumb.php?src=/disc/17-06-24/640ee27f975dee54fcc2afc590b05205.jpg&w=708)
Դեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Դեռ վաղ է այս մասին խոսել»,- ասել է Նարիշկինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արժե՞ սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսությունը կբարձրացվի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Սա բխում է հունիսի 11-ին Երևանում կայացած երկրների միջև ռազմավարական երկխոսության եզրափակիչ հանդիպման արդյունքներով Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների համատեղ հայտարարությունից։
Աղբյուր` Փաստինֆո