Որտե՞ղ է Սուրեն Պետրոսյանը․ օգնականը մանրամասներ է հայտնել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից Սուրեն Պետրոսյանը Հայաստանում չէ։ Նա Հայաստան կվերադառնա վաղը՝ հունիսի 18-ին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա կուսակից, օգնական Հասմիկ Գաբրիելյանը։

Ճշտող հարցին՝ ո՞ր երկիր է գնացել ու երբ, Գաբրիելյանը չպատասխանեց՝ նշելով, թե չի կարող ասել։

Հիշեցնենք, որ Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո հայտնի դարձավ, որ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Իրավապահ մարմիններն այնուհետև հայտնեցին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Սուրեն Պետրոսյանը։

Բախումներից մեկ օր անց տեղեկություններ տարածվեցին, թե Պետրոսյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։

Արդեն հունիսի 14-ին Սուրեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ որևէ պայմանավորվածություն իր հետ չի կարող լինել:

«Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին:

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է: Ես իմ ուղուց չեմ շեղվելու», – գրել էր նա:

Նույն օրը երեկոյան, արդեն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը ասել էր․ «Այս պահին շատ կարճ կասեմ, կխնդրեմ ըմբռնումով մոտենաք դրան։ Շատ երկար զրույց է եղել, բայց կարճ ու հստակ ասեմ՝ որևէ պայմանավորվածություններ, իմ անձի հետ կապված եմ ասում, այն էլ գործընթացներից դուրս, տեսականորեն անգամ չի կարող լինել։ Դրա վրա չի կարող ազդել վախեցնելու կամ այլ փորձեր»։

դիտվել է 1866 անգամ
Լրահոս
Պարեկի կողմից հետապնդվող վարորդը հարվածում է մեկ այլ պարեկային մեքենայի ու դիմում փախուստի Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին. Արա Պողոսյան Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան թմրանյութ է օգտագործում (video) Խայտառակություն ․ ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (video) Թմրամիջոց գնողն ու վաճառողն իրար չեն հանդիպում․ վտանգավոր վիճակագրություն (video) Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու․ Ոսկան Սարգսյան «Սրբազան» պայքարը պայթեցնողներն իրենք «պայթեցին»․ Նաիրա Կարապետյան (video) Փաշինյանը հայտարարեց՝ ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, ու․․․ (video) Ո՞րն է Նիկոլի "իրական Հայաստանը" «ՀՀ Սահմանադրությունը մի օր պետք է փոխվի»․ Ուորլիք Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրել Մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ադամ Շիֆի կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդին 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Սամվել Ալեքսանյանի «ստրուկ» Տիգրան Ավինյանը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Սամվել Հակոբյան (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցների հարևանությամբ գտնվող զորամասի մոտ կա վիրավոր, կասկածյալները որոնվում են Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս երեք ամսով Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան Կա հեղեղումների վտանգ. նախազգուշացում Թումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am