Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. Zham.am

Zham.am-ը գրում է․ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ դեմ արտահայտվելով տարածաշրջանի գործերում արտաքին «խաղացողների» միջամտությանը:

«ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ես բացատրեցի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ՝ նշելով Կովկասում որոշ արտատարածաշրջանային խաղացողների առկայության ապակայունացնող հետևանքները», - ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը։ «Կովկասում խաղաղություն և կայունություն պահպանելու, Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային այլ կառավարությունների միջև ավելի սերտ համակարգում և փոխգործակցություն է անհրաժեշտ»,- նշել է նա:

Խովաևն ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի տեսակետների նմանությունը Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ և «այս առումով նշել է երկու երկրների իշխանությունների միջև սերտ և մշտական ​​փոխգործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ պայքարելու արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ» Հարավային Կովկասի հարցերում, ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների այս հատուկ հայտարարությունը, ըստ ռուս և իրանական փորձագետների, ուղղված է եղել առաջին հերթին՝ Հայաստանին, որը սեպարատ կարգով փորձում է տարածաշրջանում ակտիվ դերակատարություն տալ ԱՄՆ-ին, ով գրեթե սառը պատերազմի մեջ է գնտվում, թե՛ Իրանի, և թե՛ Ռուսաստանի հետ:

Ի դեպ, Ադրբեջանը ակտիվորեն փորձում է լավացնել իր հարաբերությունները Իրանի հետ, ինչի վկայությունն էին վերջերս անցկացված համատեղ զորավարժությունները:

Իսկ Ռուսաստանը Ադրբեջանի հետ իր հարաբերությունները բարձրացրել է գրեթե ռազմավարական մակարդակի:

Այս ֆոնին Փաշինյանի միտումնավոր քաղաքականությունը՝ վատացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, գրեթե իդեալական միջավայր է ստեղծում Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքը գրավելու համար:

Այդ տեսանկյունից պաշտոնական Բաքուն ուշի-ուշով հետևում է, թե ինչպես է փոփոխվում Մոսկվայի և Թեհրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Եթե Փաշինյանը անցնի այդ «կարմիր գիծը», ապա անխուսափելի կլինի Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքի գրավումը, որը կբերի Հայաստանի պետականության կազմաքանդման:

Ինչո՞ւ է Փաշինյանը վարում այսպիսի քաղաքականություն, կա՞ արդյոք այս ամենի մեջ միտում, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

դիտվել է 2481 անգամ
Լրահոս
Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին. Արա Պողոսյան Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան թմրանյութ է օգտագործում (video) Խայտառակություն ․ ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (video) Թմրամիջոց գնողն ու վաճառողն իրար չեն հանդիպում․ վտանգավոր վիճակագրություն (video) Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու․ Ոսկան Սարգսյան «Սրբազան» պայքարը պայթեցնողներն իրենք «պայթեցին»․ Նաիրա Կարապետյան (video) Փաշինյանը հայտարարեց՝ ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, ու․․․ (video) Ո՞րն է Նիկոլի "իրական Հայաստանը" «ՀՀ Սահմանադրությունը մի օր պետք է փոխվի»․ Ուորլիք Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրել Մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ադամ Շիֆի կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդին 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Սամվել Ալեքսանյանի «ստրուկ» Տիգրան Ավինյանը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Սամվել Հակոբյան (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցների հարևանությամբ գտնվող զորամասի մոտ կա վիրավոր, կասկածյալները որոնվում են Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս երեք ամսով Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան Կա հեղեղումների վտանգ. նախազգուշացում Թումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am