«Փաշինյանի «քաոսը». հակառուսականությունը Փաշինյանին, առաջին հերթին, պետք է երկրի ներսում». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի «քաոսը».


Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել, որը հիմնականում աջակցություն է ուկրաինական նարատիվներին։

Այս համաժողովը, մեծ հաշվով, հենց այդ նպատակով էլ հրավիրվել էր՝ ցույց տալ միջազգային աջակցություն Ուկրաինային և ընդգծել Ռուսաստանի միջազգային մեկուսացումը:

Իհարկե, քաղաքական Արևմուտքն իր մտադրությունների մեջ հաջողել է մասամբ(Գլոբալ հարավը մեծ հաշվով չի մասնակցում Ռուսաստանի մեկուսացման արևմտյան ջանքերին):
Բայց ինձ համար ուշագրավ է այլ հանգամանք:

Հայաստանը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի դեմքով, համաժողովին մասնակցել է, բայց հռչակագիրը չի ստորագրել՝ Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թաիլանդի, Ինդոնեզիաի և այլոց հետ միասին:

Իհարկե, խնդիրն ավելի սկզբունքային է ու դրա մասին առիթ ունեցել եմ գրելու, թե Հայաստանն ընդհանրապես ի՞նչ շահեր էր հետապնդում այս համաժողովում, ինչո՞ւ է դիրքավորվորվում հակամարտության կողմերից մեկի ճամբարում:

Սակայն նույնիսկ այս հարցում գործող իշխանությունները հետևողական չեն:

Մի կողմից, մասնակցում են Ուկրաինային զորակցող միջոցառման՝ անիմաստ լարում առաջացնելով Ռուսաստանի հետ հարաբերություններում, մյուս կողմից՝ չեն ստորագրում համաժողովի հռչակագիրը:

Առաջին հայացքից պարադոքսալ այս վարքագիծը բացատրություն ունի. հակառուսականությունը Փաշինյանին, առաջին հերթին, պետք է երկրի ներսում. հասարակության շրջանում օբյեկտիվորեն առկա հակառուսական տրամադրությունները շահագործելու միջոցով նա փորձում է կոնսոլիդացնել իր էլեկտորալ միջուկը, «ինիշխանականության» կեղծ օրակարգը հակադրել ընդդիմության խոսույթին:

Սա այն դեպքն է, երբ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը զոհաբերում ես իշխանության մերկանտիլ շահերին, միևնույն ժամանակ՝ արտաքին քաղաքականությունը դարձնում ես քաոտիկ ու անբովանդակ, ինչի հետևանքով բոլոր միջազգային գործընկերների մոտ ձեռք ես բերում անհուսալի գործընկերոջ համբավ»:

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Խայտառակություն ․ ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (video) Թմրամիջոց գնողն ու վաճառողն իրար չեն հանդիպում․ վտանգավոր վիճակագրություն (video) Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու․ Ոսկան Սարգսյան «Սրբազան» պայքարը պայթեցնողներն իրենք «պայթեցին»․ Նաիրա Կարապետյան (video) Փաշինյանը հայտարարեց՝ ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, ու․․․ (video) Ո՞րն է Նիկոլի "իրական Հայաստանը" «ՀՀ Սահմանադրությունը մի օր պետք է փոխվի»․ Ուորլիք Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրել Մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ադամ Շիֆի կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդին 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Սամվել Ալեքսանյանի «ստրուկ» Տիգրան Ավինյանը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Սամվել Հակոբյան (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցների հարևանությամբ գտնվող զորամասի մոտ կա վիրավոր, կասկածյալները որոնվում են Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս երեք ամսով Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան Կա հեղեղումների վտանգ. նախազգուշացում Թումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am