Շրջադարձի ռիսկ կա. Գների աճը կանգնել է․ 168.am

168.am-ը գրում է․ Երևանում բնակարանների գների աճն ապրիլին կանգ է առել։ Նախորդ ամսվա համեմատ՝ որևէ տեղաշարժ չի արձանագրվել։ Գները մնացել են անփոփոխ։
Խոսքը միջին գների մասին է, ինչը, բնականաբար, մայրաքաղաքի տարբեր հատվածներում ու վարչական շրջաններում տարբեր կերպ է արտահայտվել։

Որոշ տեղերում գները շարունակել են բարձրանալ, որոշ տեղերում՝ նվազել։

Այդպիսի դրսևորումներից հետո ընդհանուր շուկայի գնային իրավիճակը մնացել է անփոփոխ։
Դրանով հանդերձ, այս պահին դժվար է միանշանակ ասել, թե ինչպես իրեն կպահի շուկան առաջիկայում։

Գները կարճաժամկետ այս կայունացումից հետո կարող են շարժվել՝ ինչպես նվազման, այնպես էլ՝ հետագա աճի ուղղություններով։ Հավանականությունը երկու ուղղություններով էլ առկա է։ Մեծ է շուկայի անորոշությունը։

«Թեև վերջին ժամանակաշրջանում կա որոշակի շարունակական ակտիվություն, ես կարծում եմ, որ շուկայի հագեցվածության մակարդակը բավականին բարձր է, շուկան մի կետում է, որ անորոշությունը շատ մեծ է։

Ժամանակին տեսնում էինք, որ շուկան շարունակական, գծային կամ ոչ գծային աճի փուլում է, հիմա այդ տենդենցները, ըստ էության, չկան։ Շրջադարձի ռիսկ կա»,- անդրադառնալով անշարժ գույքի շուկայի հնարավոր միտումներին՝ օրերս այսպիսի կարծիք հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ենթադրվում է, որ Կենտրոնական բանկի նախագահի ասած՝ շրջադարձի ռիսկը վերաբերում է գներին։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին անշարժ գույքի գները, հայտնի պատճառներով, մասնավորապես՝ հիփոթեքային վարկավորման ժամանակ եկամտային հարկի հետվերադարձի ծրագրի արդյունքում, տարօրինակ, երբեմն անտրամաբանական ակտիվություն են դրսևորել. Դրանք էապես բարձրացել են և այսօր էլ գտնվում են գերարժևորված վիճակում։

Ինչ-որ պահից սկսած՝ թանկացումների տենդը, բնականաբար, պիտի դադարի։

Եկե՞լ է այդ ժամանակը, թե՞ ոչ, կերևա առաջիկա մի քանի ամիսներին։

Նախորդ մի քանի տարիներին իրականացվող համատարած բնակարանային շինարարության հետևանքով, մայրաքաղաքի բնակարանային շուկայի հագեցվածությունն աստիճանաբար ավելանում է՝ շահագործման հանձնվող բնակելի շենքերին զուգահեռ։ Որքան ավելանում է հագեցվածությունը, այնքան մեծանում է գների շրջադարձի ռիսկը։

Դա կարող է ակտիվանալ տնտեսական բարձր աճերի թուլացման, տնտեսության ոչ ներառականության, մարդկանց եկամուտների տեղաշարժերի հետևանքով։ Նման միտումներ արդեն կան։ Մասնավորապես աշխատավարձերի աճի նախկին բարձր տեմպը գնալով թուլանում է։ Տնտեսության որոշ ճյուղերում, որոնք վերջին տարիներին էական ազդեցություն են ունեցել բնակարանային շուկայի ակտիվության, նաև գների բարձրացման վրա, նույնիսկ աշխատավարձերի նվազում է նկատվում։ Արտադրության ծավալներն ու աշխատատեղերն են կրճատվում։

Տնտեսության մեջ ու աշխատավարձի շուկայում դրսևորվող այս միտումները խորանալու պարագայում՝ կարող են խնդիրներ ստեղծել անշարժ գույքի շուկայում, որքան էլ Կենտրոնական բանկում լավատես են։ Կարծում են, որ հիփոթեքային վարկերից ածանցվող ռիսկերն էական չեն, տնային տնտեսությունները նորմալ սպասարկում են իրենց ստանձնած պարտավորությունները։

Եթե նույնիսկ համարենք, որ այս պահին այդպես է, փաստ է, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկն իրենց քաղաքականությամբ այստեղ երկարաժամկետ մեծ ռիսկ են կուտակել, ինչը ցանկացած ժամանակ կարող է դրսևորվել։ Դեռ վաղ է ասել, բայց մայրաքաղաքի բնակարանային շուկայում ապրիլին արձանագրված գների կայունացումը կարող է նաև դրա սկիզբը լինելը։

Ոչինչ հնարավոր չէ բացառել։ Ժամանակը ցույց կտա, թե որ ուղղությամբ կշարժվի շուկան։

Ապրիլին մայրաքաղաքի տարբեր հատվածներում անշարժ գույքի կադաստրի կոմիտեն բնակարանների գուցե ոչ մեծ, բայց էժանացում է դիտարկել։

Գները նվազել են Արաբկիրում. մեկ ամում 2,5 հազար դրամով՝ յուրաքանչյուր քառակուսու համար։

Եթե մինչ այդ միջին գինն Արաբկիրում, ըստ կադաստրի կոմիտեի, 637,5 հազար դրամ էր, ապրիլին դարձել է 635 հազար դրամ։

Գնանկումը մեծ է եղել հատկապես Արաբկիրի չորրորդ գոտում, որտեղ մեկ ամսում գները 7 հազար դրամով նվազել են՝ 627 հազարից դառնալով 620 հազար։ Հինգերորդ գոտում նվազումը կազմել է շուրջ 5 հազար դրամ։

Նոր Նորքում ևս ապրիլին բնակարաններն էժանացել են։ Միջին գինն ապրիլին նվազել է 2,1 հազար դրամով՝ 393,2 հազարից դառնալով 391,1 հազար։

Եթե մայրաքաղաքի այս վարչական շրջանի ամենաթանկ գոտում գները մնացել են անփոփոխ, ապա համեմատաբար ավելի էժան հատվածներում գնանկում է արձանագրվել։

Մեկ ամսում բնակարանների միջին գինը Դավիթաշենում նվազել է 2,4 հազար դրամով։ Կադաստրի կոմիտեի տվյալներով, նվազումից հետո այն կազմել է 469,1 հազար դրամ։

Ավանում ևս բնակարանների էժանացում է գրանցվել, բայց համեմատաբար ավելի քիչ. յուրաքանչյուր քառակուսու հաշվով միջին գինը նվազել է հազար դրամով։

Մյուս վարչական շրջաններում գների բարձրացումն այս կամ այն չափով պահպանվել է։ Թեև այնպիսին չի եղել, որ ազդի ընդհանուր շուկայի գնային պատկերի վրա՝ հետագա թանկացման տեսքով։ Սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում։ Անորոշությունները չափազանց շատ են ու կապված չեն միայն զուտ տնտեսական պրոցեսների հետ։ Անշարժ գույքի շուկայի վրա էական ազդեցություն է ունենում քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը։

Վերջին մի քանի տարիներին արհեստականորեն խթանել են բնակարանային շինարարությունն ու բնակարանային շուկայի թանկացումը՝ ձևավորելով ռիսկերի բավական մեծ շղթա։ Այդ շղթան մշտապես գտնվում է պրկված վիճակում ու ցանկացած պահի կարող է կտրվել։

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Թմրամիջոց գնողն ու վաճառողն իրար չեն հանդիպում․ վտանգավոր վիճակագրություն (video) Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու․ Ոսկան Սարգսյան «Սրբազան» պայքարը պայթեցնողներն իրենք «պայթեցին»․ Նաիրա Կարապետյան (video) Փաշինյանը հայտարարեց՝ ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, ու․․․ (video) Ո՞րն է Նիկոլի "իրական Հայաստանը" «ՀՀ Սահմանադրությունը մի օր պետք է փոխվի»․ Ուորլիք Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրել Մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ադամ Շիֆի կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդին 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Սամվել Ալեքսանյանի «ստրուկ» Տիգրան Ավինյանը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Սամվել Հակոբյան (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցների հարևանությամբ գտնվող զորամասի մոտ կա վիրավոր, կասկածյալները որոնվում են Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս երեք ամսով Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան Կա հեղեղումների վտանգ. նախազգուշացում Թումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ Երկար ժամանակ գազ չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am