Խնձորուտ համայնքի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Խնձորուտ համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հանրության համար վտանգավոր արարքի համար: Այս մասին հայտնում է iravaban.net-ը: Ըստ մեղադրական եզրակացության Նազարյանը 2008-2016թթ. եղել է Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի ղեկավարը: 2015թ. մայիսի 5-ին գրությամբ նա դիմել և «Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի» հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ 2016թ. գարնանը վերանորոգել է Խնձորուտ համայնքի ներհամայնքային ջրամատակարարման համակարգի մաս կազմող խմելու ջրի խողովակաշարի շուրջ 900մ հատվածը: Սակայն վերանորոգման ժամանակ ստորգետնյա մետաղյա խողովակները փոխարինելվել են պլաստմասե խողովակներով: Այնուհետև Նազարյանը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքի պահեստ տեղափոխված գույքից միասնական դիտավորությամբ յուրացում ու վատնում կատարելու նպատակով առանց համայնքի ավագանու որոշման և սահմանած պայմանների՝ ինքնուրույն տնօրինել է իրեն վստահված մետաղյա խողովակները: Դրանից թվով 12 հատ, ընդհանուր 87,8մ երկարությամբ խողովակները յուրացրել է իր կարիքների համար: Համայնքապետը խողովակների մի մասով պատրաստելով խոտի ծածկ, իսկ մյուս մասը պահելով իր տնօրինման ներքո  տվել է 3 հատ, միջինը՝ 7մ, ընդհանուր 21 մետր երկարությամբ համագյուղացի Ա.Գ.-ին: Թվով՝ 8, 4, 5, 9, 3, 8, 3, 3, 3, 4, 5, 5, 6, 3, 6, 2, 2, 1, 3, 8-ական խողովակներ տվել է, համապատասխանաբար, 20 համագյուղացու: Թվով 2 հատ, միջինը՝ 7 մետր, ընդհանուր 14մ երկարությամբ մետաղյա խողովակները որպես գյուղին հարակից մարտական հենակետի կոյուղու ջրահեռացման համակարգի մաս օգտագործելու համար հատկացնելով՝ համայնքի ղեկավարը, վատնել է՝ Խնձորուտ համայնքին պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 1.777.900 ՀՀ դրամի գույքային վնաս: Մանրամասները՝ iravaban.net-ում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am