3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենց փողոցում Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Գնել Մ․-ն և 26-ամյա Էրիկ Գ․-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ հնարավոր է, որ վերջիններս մարմնական վնասվածքներ հասցրած լինեն միմյանց և նշված վիճաբանությունը գուցե շարունակություն ունենա:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով և կատարված ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 28-ին ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 4/7 հասցեում գործող «ICE BEER» գարեջրատան դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Գնել Մ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Պ․-ն և Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ն ծեծի են ենթարկել Էրիկ Գ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և Էրիկ Գ․-ի հորը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 709 անգամ
Լրահոս
Գաղտնալսող սարքեր են տեղադրում Սրբազանը կայցելի Սյունիք. ստուգատես կլինի 2 բնակարան, 16 մլն տարեկան եկամուտ. Եվրոպամետ արդարադատության փոխնախարարի ունեցվածքը Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը Մեծ ոգեւորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, նույն ջանասիրությամբ էլ փորձում են քանդել հարաբերությունները Վատ նորություն՝ գործարարների կանանց համար Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. նա, երեխան և կինը մահացել են Նիկոլն արգելել է իրեն նկարե՞լ Արարատի ֆոնին Սպասեք «խաղաղության սե..ի» փառատոնին Արցախից բռնահանվածներին սոցիալականացման ծրագիր են ներկայացրել Հանկարծամահ է եղել հրդեհի արդյունքում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը․ փաստաբան Այս մարդիկ լույսի արագությամբ սկսեցին փչանալ` հարստանալ, հաբրգել, բարոյազրկվել, հայրենիքը որպես տարածք դիտել. Արմինե Օհանյան Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Вилис-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Միջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի ձերբակալման օրդերներ է տվել Շուրջ 91 մլն դրամի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, 75 մլն դրամի փողերի լվացում․ ՔԿ Դաղստանի շրջանի նախկին ղեկավարը, որի որդիները մասնակցել են հարձակմանը, 10 օրով ձերբակալվել է Բայրամովը Խովաևին ասել է, որն է բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը ՔԿ-ն ստանձնել է գործերը կոծկելու պարտականությունը. Պատգամավոր Փաշինյանի ամեն քայլն ու օրը սրընթաց մոտեցնում են նոր ու ավելի կործանարար պատերազմին․ Վահե Սարգսյան Դժվար է պատկերացնել խաղաղության անկեղծ գործընթաց, երբ Բաքուն գերության մեջ է պահում Արցախի նախկին ղեկավարներին․ Արդունի Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը․ Ջուլհակյան Ազատի հրդեհի գործով ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, պատասխաններ ստանալու փոխարեն, տուժողների մոտ հարցեր են առաջացել. Նորայր Նորիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am