Հայ ազգային-սոցիալիստ, փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ներքին գործերի նախարարությունը պահանջում է, որպեսզի 50քմ-ից ավելի տարածք ունեցող բոլոր տնտեսվարողները տեսանկարահանեն ՓԱՍՏԱՑԻ ողջ տարածքը բարձր որակով և 15 օր պահպանեն տեսագրությունը տեսագրությունը, ինչպես նաև ապահովեն ՆԳՆ-ի ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիությունը նշված պարտադիր տեսահսկման համակարգերին: Այսինքն սրճարաններ, ռեստորաններ, սպորտի կենտրոններ, հյուրանոցներ և այսպես շարունակ:
Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է, որով անձնական կյանք տերմինը թե´ բովանդակային, թե´ մյուս իմաստներով կվերանա:
Նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվել է, երկրորդ ընթերցմամբ ընդունվելու պարագայում ՆԳՆ-ն արդեն հասանելիություն կստանա ձեր ու մեր բոլորի անձնական կյանքին` տեսնելով, թե դուք որտեղ, ում հետ և երբ եք ճաշել, սրճել, նստել, ինչ եք կերել ու ինչ խմել, ինչ դիրք եք զբաղեցրել ու ինչպես եք շարժվել:
Իմիջիայլոց. այս հանցավոր ու իրավունքասպան (lawcid) գաղափարը ՆԳՆ-ն վերցրել է Ջորջ Օրուելի «1984» աշխատությունից, քանի որ այնտեղ էր, երբ «Մեծ եղբայրը հետևում է քեզ»`հասարակությանը վերահսկում էին ամենուր տեղադրված տեսախցիկների միջոցով: Հաջորդիվ էլ գուցե պարտադրեն ննջարաններում տեսախցիկ դնել...24 ժամյա ռեժիմով հեռարձակմամբ, ինչպես իրենց օրենքն է պահանջում:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը