«Խնդիրը շատ պարզ է․ կամ մենք Նիկոլին կուղարկենք գրողի ծոցը, կամ Նիկոլը Հայաստանի վրա տապանաքար է դնելու»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
![«Խնդիրը շատ պարզ է․ կամ մենք Նիկոլին կուղարկենք գրողի ծոցը, կամ Նիկոլը Հայաստանի վրա տապանաքար է դնելու»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ](/timthumb.php?src=/disc/16-06-24/ab843782d8c4649be5bbab2205ec4a4a.jpg&w=708)
«Հստակ թիրախավորված է ՀՅԴ կուսակցությունը, փորձում են այս ճանապարհով խոչընդոտել կուսակցության գործունեությունը, որը չի՛ ստացվի»,-այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաաթելյանը՝ դատարանի բակում։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ՀՅԴ Վայոց ձորի կառույցի 12 անդամ են ձերբակալել, այդ թվում 2 կնոջ․ «Այդ մարդիկ անազատության մեջ են բացառապես նրա համար, որ դաշնակցական են ու մասնակցել են միտինգներին։ Գլխավոր հանցագործի՝ Նիկոլի հանձնարարությամբ մյուս բանդան նման հանցագործություններ է անում, սակայն դա դաշնակցության գործունեության վրա ազդեցություն չի ունենա»,-վստահեցնում է Իշխան Սաղաթելյանը։
«Խնդիրը շատ պարզ է․ կամ մենք Նիկոլին կուղարկենք գրողի ծոցը, կամ Նիկոլը Հայաստանի վրա տապանաքար է դնելու»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
yerkir.am