GG ընկերությունը մշտապես սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ. Բեգլարյան
![GG ընկերությունը մշտապես սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ. Բեգլարյան](/timthumb.php?src=/disc/16-06-24/08b4699229e0d31547a8557d97c6ee21.jpg&w=708)
Արտակ Բեգլարյանի գրառումը
«GG ընկերությունը, իր հիմնադիր Grigorian Khachatur-ի գլխավորությամբ, մեծ գործ է արել Արցախում և մշտապես սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ:
Խաչատուրի հետ որքան շփվել եմ, միշտ շատ դրական տպավորություն եմ ստացել: Էլ չասեմ, որ շատ օրինակելի է նրա և GG-ի ազգային պատասխանատվությունը:
Թեև այս ընթացքում հիմնականում GG-ից չեմ օգտվել՝ հավելվածի մատչելիության խնդիրների պատճառով, սակայն այսօրվա հետապնդումից հետո ակտիվորեն կիրառելու եմ GG-ն՝ լրացուցիչ ջանք թափելով մատչելիության դժվարությունները հաղթահարելու համար:
Հ.Գ. Խաչատուրի գրառումը մի քիչ շատ էր հուզական ու ընդհանրացնող, բայց այդ լարված իրավիճակում պետք է հանգիստ վերաբերվել հատկապես սովորական քաղաքացիների կողմից նման դրսևորումներին: Փոխարենը՝ չպետք է հանդուրժել բռնությունը և ատելության քարոզը հատկապես հանրային իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց կողմից։