Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության ու մյուս իրավապահ մարմինների անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է, որին կուրորեն պաշտպանում է իր քաղաքական թիմը։ Նույնը վերաբերում է իշխանության քաղաքական շահերին վնասող ցանկացած այլ գործի:

Ակնհայտ դարձավ նաև, որ այդ քրեական հետապնդումները նախաձեռնվում կամ մերժվում են իր հրահանգով։

Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները պաշտպանող համակարգերը տապալված են, իսկ քաղաքական իշխանությունը իրավապահ ու դատական համակարգերը վերածել է քաղաքական հաշվեհարդարի իրար լրացնող գործիքների:

Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել հունիսի 12-ի կամ այլ իրադարձությունների կապակցությամբ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ՀՅԴ կամ այլ մասնակիցների նկատմամբ ու տներում հունիսի 15-ի [այսօրվա] ձերբակալություններն ու խուզարկությունները:

Դրանք բոլորը կանխավարկածով բացահայտ անօրինական են, խտրական են ու քաղաքական հաշվեհարդար, քանի դեռ քրեորեն պատժելի խախտում թույլ տված ոստիկանների ու իշխանության մաս կազմող այլ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումներ չեն հարուցվել ու առնվազն խափանման միջոցներ չեն կիրառվել:

Նույն կերպ պետք է դիտարկել «gg» ընկերության գրասենյակում այսօրվա խուզարկությունն ու այդ կազմակերպության նկատմամբ հետապնդումը: Քաղաքական հաշվեհարդարի մասին հետևությունն ամրապնդվում է այն փաստով, որ հունիսի 14-ին Կառավարության ղեկավարի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցով արդեն իսկ թիրախավորվել էր «gg» ընկերությունը գործարար համբավին վնաս հասնցնող ու վարկաբեկող հոդվածով»։

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Միքայելյան Սասու՛ն, չմտածես՝ ամեն առավոտ-երեկո քեզ մարդիկ արքայավայել օրհնում են․ Վահե Մովսիսյան (video) «Արա՛, այ սուտասան, դե դուրս արի էդ 10 հազար հոգովդ․ մոռացա՞ր՝ ուր էիր փախել»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Փաշինյա՛ն, սուտ ես ասում․․․ դե բացահայտիր՝ քեզ ինչ է զեկուցել ԱԱԾ-ն»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Քաղաքացին հունից դուրս եկավ և սկսեց գոռգոռալ Փաշինյանի դիմաց (video) Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն Ալեն Սիմոնյա՛ն, «շնիկներիդ» հավաքի և ուշադիր լսե՛ք․ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյան (video) Իրանը Սաուդյան Արաբիայի ամերիկյան բազայում վառելիքային տանկեր է ոչնչացրել ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Մարտի 30-ին կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Փաշինյանը ջանք չի խնայում Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած տարածքի վերածելու համար․ Հայրապետյան «Ժողովուրդ». Նարեկ Նալբանդյանի շինարարական կազմակերպությունները չեն վճարում շինարարներին «Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում Ավտովթար՝ Արարատի մարզում. Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը Պատերազմից տղուն փախցրած Անդրանիկ Քոչարյա՛ն, պատասխան տուր․ Նաիրա Գևորգյան (video) Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել Արտակարգ դեպք՝ Կապանում Սպեցնազը մտավ տուն, հորս տարան. Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացու որդի (video) Տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Իշխանության վախի ու ահաբեկման մեխանիզմները նպատակ ունեն մարդկանց հետ պահել քաղաքական ակտիվությունից Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կա Պատերազմը չի ընթանում այն հnւնով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը․ իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am