«Շեֆը տեղյակ է», թքած մասնագիտական արժանապատվության վրա. ՍԴ-ի ապտակը Կարեն Անդրեասյանին, Վահե Գրիգորյանի կանաչ լույսը, Վիգեն Քոչարյանի ամոթը.168.am

Այս տարվա մայիսի 21-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) դատավոր Դավիթ Հարությունյանի գործով որոշում կայացրեց, որով փաստեց՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) պետք է վերանայվի:

«Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար»,- ասել էր ՍԴ-ն՝ հստակ մատնանշելով՝ խախտվել է դատավորի լսված լինելու, արդար դատաքննության իրավունքը։

Սահմանադրական դատարանի որոշումն իսկապես ուշագրավ էր ԲԴԽ-ի մասով արված արձանագրումներով:

Որոշման իրավական և փաստական ամրագրումները կարդալով՝ հայոց լեզվին տիրապետող միջին ընդունակություններ ունեցող քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծվում, որ ԲԴԽ նիստում ուղղակի կողոպտել են Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ սահմանադրությամբ և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները: Ընդ որում, այդ կողոպուտին նախկին ՄԻՊ, իսկ ներկայումս՝ ԲԴԽ պրոդյուսեր Կարեն Անդրեասյանի հետ մասնակցել են՝ ինչպես «հայտնի» իրավաբան գիտնականներ, այնպես էլ՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ, որոնց համար անձի արդար դատաքննության իրավունքի պաշտպանությունն առօրյայի մի մասն է:

Սակայն զավեշտն այն է, որ նման արձանագրում է արվել ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանի մասով, ով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ միասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի թեկնածու է, և ՍԴ-ում արձանագրված խայտառակությունից հետո Վիգեն Քոչարյանի համար ուղղակի ամոթ պետք է լինի նույնիսկ Ստրասբուրգում երևալը:

Պրոֆեսիոնալ արժանապատվության տեսանկյունից հարցին մոտենալու դեպքում տվյալ նիստին մասնակցած ԲԴԽ անդամները` բացի ԲԴԽ նախագահից (իր հրաժարականի հարցն ինքը չի որոշում), պետք է հրաժարական ներկայացնեին, սակայն ամբողջ ողբերգությունն այն է, որ ԲԴԽ անդամներն էլ կատարվածի մեղավոր են համարում ԲԴԽ նախագահին, ով ղեկավարել է իրենց գործողությունները`«շեֆը տեղյակ է» սկզբունքով:

Ի դեպ, երբ օրերս Կարեն Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացնում էր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը նրան հենց այս գործի ու ՍԴ որոշման մասին հարց ուղղեց՝ ուղիղ հարցնելով՝ ինչո՞ւ դատավորին թույլ չեք տվել մասնակցել իր վերաբերյալ վարույթին: Կարեն Անդրեասյանը, իհարկե, պատասխան չուներ: Այսինքն՝ խոսեց, բայց դա Արսեն Թորոսյանի հարցի պատասխանը չէր:

Հասել ենք այն կետին, որ ԲԴԽ աշխատակազմ համարվող Դատական դեպարտամենտի նկարած կինոյի հիման վրա հարուցված կարգապահական վարույթով արդարադատության նախարարի խորհրդականը ԲԴԽ անդամների անաչառության վերաբերյալ հարցով որպես դիրքորոշում է ներկայացնում դեպարտամենտի կողմից կինո նկարահանելու իրավունք ունենալը:

Խոսքը դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթի քննության մասին է: Իրավիճակի աբսուրդն այն է, որ իրենք կինոն նկարել են, իրենք հարուցել, իրենք էլ քննում են:

Մի կողմ նետելով իրավաբանի մասնագիտական արժանապատվությունը՝ «AM» իրավաբանական ընկերութունից արդարադատության նախարարություն տեղափոխված նախկին ՀՀԿ-ական, այժմ՝ նոր ընտանիք ձեռք բերած կարկառուն ՔՊ-ական նախարարի մոտ խորհրդական աշխատող երիտասարդն այդպես էլ չի կարողանում ընկալել, թե ով է իր գործատուն, և անհեթեթության այնպիսի գլուխգործոց է ցուցադրում, որ այսօրվա իշխող քաղաքական ուժը հաստատ վերջինիս նախարարի տեղակալի արժանի թեկնածու կհամարի:

Այս ընդհանուր պատկերի ֆոնին տեսնում ենք, թե ինչպես է մի հեքիաթասաց ԲԴԽ-ում արդարության ու արդարադատության երկնային պատկերացումներով մանիպուլացնում Եվրամիության և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որոնք երևի չեն էլ հասկանում, որ այդ հեքիաթը կապ չունի առաքելության հետ, կամ էլ հասկանում են, բայց և այնպես ֆինանսական աջակցություն են խոստանում:

Հ.Գ. Դիտարկելով Հայաստանի կառավարման համակարգը՝ ուղղակի չես կարող չտեսնել, որ Ազգային ժողովից (ԱԺ) սկսած մինչև անկախ մարմնի ինքնավար կարգավիճակով գործող իրավապահ համակարգ (քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներ, դատախազություն և դատարան) կատեգորիկ ձևով չեն ցանկանում ընկալել, որ Փաշինյանը ո՛չ իրենց զբաղեցրած պաշտոնն է, ո՛չ վերադասը, իսկ իրենք խոցելի ու անպաշտպան են դառնում նրա համար ապօրինություն անելուց հետո ու ընկնում են Փաշինյանի «բարեհաճությունից» կախված մնալու ծուղակը, որպեսզի վերջինս հանկարծակի չհիշի իր իսկ պատվերով կատարված հանցանքը:

Հ.Գ.-1. ԱԺ-ին հաշվետու Փաշինյանն Ազգային ժողովի բակում սպասեցնում է իրեն վերահսկող ԱԺ նախագահին, իսկ կառավարության ներկայացուցիչ փոխնախարարը պետաիրավական հանձնաժողովում քննարկվող օրենսդրական նախագծի հիմնավորման հետ կապված՝ փաստարկ է ներկայացնում հարցը «մեծարգո վարչապետի» մոտ քննարկած լինելու հանգամանքը, և դրանից հետո այլևս հարցեր չեն ծագում:

Հ.Գ.-2. Դավիթ Հարությունյանի գործով Սահմանադրական դատարանը «մեծարգո շեֆին» ցույց տվեց, որ Կարեն Անդրեասյանը արդարադատությունից բան չի հասկանում, և լուրջ հարցերով չպետք է մոռանալ դեռևս Հայաստանում գտնվող Վահե Գրիգորյանին, ում համար հատուկ մշակվեց ՄԻԵԴ դատավորների ընտրության մրցույթի նոր, ավելի հարմար կարգ:

Հ.Գ.-3. Վճռաբեկ դատարանի դատավորներին առնչվող մյուս գործով Սահմանադրական դատարանը «շեֆը տեղյակ է» բանաձևով միաձայն կարճեց դիմումով գործի քննությունը` ցուցադրելով արդարադատությունից խուսափելու մաստեր կլաս, միաժամանակ ցույց տալով, որ երկրի համար առաջիկայում սպասվող ճակատագրական հարցերով պատրաստ են ցանկացած ակրոբատիկական հնարք անելու: Իսկ Սուրեն Անտոնյանի գործը վստահաբար դեռ կվերանայվի:

168.am

դիտվել է 830 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում ուսանողների միջև վեճը վերածվել է ծեծկռտուքի Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի վրա առաջին անգամ հարձակում գործելու մասին Հայտնի է Հայաստան-Բելառուս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Չե՛մ ուզում «քարտեզը», ահի ու սարսափի մեջ եք պահում մեզ, որ ասում եք՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի» (video) «Նիկո՛լ, փախածը կնիկդա, որ վրիցդ փախավ»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Միքայելյան Սասու՛ն, չմտածես՝ ամեն առավոտ-երեկո քեզ մարդիկ արքայավայել օրհնում են․ Վահե Մովսիսյան (video) «Արա՛, այ սուտասան, դե դուրս արի էդ 10 հազար հոգովդ․ մոռացա՞ր՝ ուր էիր փախել»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Փաշինյա՛ն, սուտ ես ասում․․․ դե բացահայտիր՝ քեզ ինչ է զեկուցել ԱԱԾ-ն»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Քաղաքացին հունից դուրս եկավ և սկսեց գոռգոռալ Փաշինյանի դիմաց (video) Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն Ալեն Սիմոնյա՛ն, «շնիկներիդ» հավաքի և ուշադիր լսե՛ք․ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյան (video) Իրանը Սաուդյան Արաբիայի ամերիկյան բազայում վառելիքային տանկեր է ոչնչացրել ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Մարտի 30-ին կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Փաշինյանը ջանք չի խնայում Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած տարածքի վերածելու համար․ Հայրապետյան «Ժողովուրդ». Նարեկ Նալբանդյանի շինարարական կազմակերպությունները չեն վճարում շինարարներին «Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում Ավտովթար՝ Արարատի մարզում. Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը Պատերազմից տղուն փախցրած Անդրանիկ Քոչարյա՛ն, պատասխան տուր․ Նաիրա Գևորգյան (video) Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել Արտակարգ դեպք՝ Կապանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am