Փաշինյանի արտաքին քաղաքական հերթական մեդիաաղմուկը․ ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել իշխանությունն արտաքին դաշտում

Դժգոհելով մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանում Բելառուսի նախագահի հայտարարությունից՝ Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց՝ հայկական կողմի պաշտոնական այցերը Բելառուս դադարեցվում են։

«Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- ասել էր Փաշինյանը։

Նրա ելույթից րոպեներ անց ԱԳՆ-ն հայտարարեց, թե հետ է կանչում Բելառուսում Հայաստանի դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Ժամեր անց հետևեց Մինսկի համարժեք արձագանքը՝ Բելառուսը ևս ետ կանչեց իր դեսպանին, միաժամանակ ընդգծեց՝ չեն պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

«Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, չենք խառնվում ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում առաջնորդներ, ովքեր իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարեկեցության մասին»,- նշել է Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակ Անատոլի Գլազը:

Տելեգրամյան ալիքում Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին էլ գրել էր․ «Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»: Դիվանագետը շեշտել է, որ Մինսկը չի միջամտում Երևանի ներքին գործերին, նույնն էլ ակնկալում էր Հայաստանի իշխանություններից։

«Ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ»,- ասել էր Շպակովսկին՝ միաժամանակ ընդգծելով, որ դաշնակիցների ընտրությունները պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է։

Տասնամյակներ շարունակ միևնույն կազմակերպություններին անդամակցող Հայաստանի ու Բելառուսի միջև դիվանագիտական այս ճգնաժամից առաջ՝ անցած մայիսի կեսին, Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ քննարկել էր 2020-ի պատերազմը և այն, թե ինչպես են իրենք ժամանակին հավատացել Ադրբեջանի հաղթանակին: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պնդել էր՝ 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ առնվազն երկու պետություն, մեկը՝ հենց Բելառուսը:

«Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից և այդպես շարունակ, չնայած նաև իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու»,- նշել է Փաշինյանը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Բելառուս-ՀՀ հարաբերություններում բռնկված ճգնաժամին, ասաց, որ դա ըստ էության ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա ճգնաժամի մի բաղադրիչն է։

Ըստ նրա, Բելառուսից եղել է հայտարարություն, որը հիմք է դարձել այս ճգնաժամի համար, սակայն սա հայկական կողմի համար լավ առիթ էր՝ ստեղծել հերթական մեդիաաղմուկը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ։

«Ի վերջո, թեման կրկին ՀԱՊԿ-ն է, և, ինչպես Փաշինյանն է հայտարարել, ՀԱՊԿ անդամ երկու երկրները, որոնցից մեկի՝ Ռուսաստանի և ՌԴ առաջին դեմքի դեմ բացահայտ դեմարշներ հայկական կողմը խուսափում է իրականացնել։ Ինչպես գիտեք՝ նախարարների մակարդակով շփում չկա Հայաստանի ու Ռուսաստանի միջև, բայց ղեկավարների մակարդակում ինչ-որ ֆորմալություններ պահպանվում են։ Սակայն այն, ինչ ասվեց Լուկաշենկոյի մասին, կարծում եմ, ինչ-որ առումով հայտարարություն էր և քայլ նաև Ռուսաստանի դեմ, վերաբերելի էր Ռուսաստանին, հատկապես, եթե հաշվի առնենք հատկապես այս տարի ՀՀ իշխանությունների բացահայտ արևմտյան քաղաքականության որդեգրումը։

Մյուս կողմից՝ լավ առիթ էր այս հայտարարություններով կրկին աչքի ընկնել Արևմուտքում, քանի որ, ըստ ամենայնի, արևմտյան համայնքում տրենդային է քննադատել նաև Լուկաշենկոյին ՌԴ-ի միակ վստահելի դաշնակցության համար։ Հայկական կողմը լավ է հասկանում, որ այցերի բացակայությունից Բելառուսը չի տուժելու, չի մտահոգվելու, սակայն սա իսկապես դարձավ այնպիսի մեդիաաղմուկ, որը հայտնվեց արևմտյան մամուլում և իր գործն արեց ընդհանուր արևմտյան քարոզչության շրջանակում։ Իսկ ՀՀ իշխանությունները դա սիրում են անե,լ և որպես այդպիսին՝ սա նման առաջին դեպքը չէ»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տարասովը։

Ռուս վերլուծաբանը գտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Երևան կատարած այցի ընթացքում խոսվեց հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը բարձրացնելու մասին։ «Բնականաբար, սա իրենից ենթադրում է, որ խաղադրույքները մեծանում են, ՀՀ-Արևմուտք հարաբերությունները, պահանջները և փոխադարձ քայլերը ավելի բովանդակային դառնում, Ռուսաստանի դեմ ավելի «բարձր» պետք է խոսել, ավելի լուրջ քայլեր պետք է անել, սակայն Հայաստանն այդ քայլերն անելու ռեսուրս չունի։ Ուստի մնում է՝ տեղեկատվական դաշտում գործունեությունը ցույց տալու համար, որ քաղաքականությունը ևս այդքան սուր է։ Սակայն ՀՀ-ն հայտարարում է, որ չկա իր օրակարգում ԵԱՏՄ-ն լքելը, դա արդեն իսկ կարևոր ու խոսուն հայտարարություն է, ինչը ցույց է տալիս, որ ՀՀ արևմտյան գործընկերները չեն կարող ՀՀ-ին ապահովել այնպիսի արդյունքներով և օգուտներով, ինչպիսին ԵԱՏՄ-ն»,- նկատեց Տարասովը։

168.am

դիտվել է 333 անգամ
Լրահոս
«Արա՛, այ սուտասան, դե դուրս արի էդ 10 հազար հոգովդ․ մոռացա՞ր՝ ուր էիր փախել»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Փաշինյա՛ն, սուտ ես ասում․․․ դե բացահայտիր՝ քեզ ինչ է զեկուցել ԱԱԾ-ն»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Քաղաքացին հունից դուրս եկավ և սկսեց գոռգոռալ Փաշինյանի դիմաց (video) Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն Ալեն Սիմոնյա՛ն, «շնիկներիդ» հավաքի և ուշադիր լսե՛ք․ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյան (video) Իրանը Սաուդյան Արաբիայի ամերիկյան բազայում վառելիքային տանկեր է ոչնչացրել ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Մարտի 30-ին կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Փաշինյանը ջանք չի խնայում Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած տարածքի վերածելու համար․ Հայրապետյան «Ժողովուրդ». Նարեկ Նալբանդյանի շինարարական կազմակերպությունները չեն վճարում շինարարներին «Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում Ավտովթար՝ Արարատի մարզում. Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը Պատերազմից տղուն փախցրած Անդրանիկ Քոչարյա՛ն, պատասխան տուր․ Նաիրա Գևորգյան (video) Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել Արտակարգ դեպք՝ Կապանում Սպեցնազը մտավ տուն, հորս տարան. Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացու որդի (video) Տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Իշխանության վախի ու ահաբեկման մեխանիզմները նպատակ ունեն մարդկանց հետ պահել քաղաքական ակտիվությունից Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կա Պատերազմը չի ընթանում այն հnւնով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը․ իրանագետ Ալեն Սիմոնյա՛ն, փախչելու փոխարեն, արի, կանգնի որդեկորույս ծնողների առաջ․ Նաիրա Գևորգյան (ՀՃՇ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am