Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի կալանավորման 1 տարին լրանում է այսօր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է 5 հարցերի:

Ասյա Համբարձումյան. «Ուզում եմ հասկանալ, եթե ՌԴ- ն գտնում է, որ անհրաժեշտություն չկա Թուրքիային մի տարածաշրջանից դուրս բերելու, այդ դեպքում Հայաստանին ի՞նչ է մնում անել, բացի նրանից, որ սահմանը բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և նրանց պայմաններով խաղաղություն կնքել։ Ստացվում է, որ ՌԴ-ն ձեռքերը լվացել է, ասում է դուք ձեր գլխի ճարը տեսեք։

–Ձեր նկարագրված սխեման նիկոլական քարոզչության հիմքն է, որի տակ իր ցինիկ անկեղծությամբ ռումբ դրեց հենց Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ 2018-ից փաստացի վարում էր Արցախից հրաժարվելու, տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը ուժեղացնելու և ՌԴ-ին դուրս մղելու քաղաքականություն։ Ռուսաստանն այսօր ունի Թուրքիայի կարիքը, սակայն բոլոր հիմնական զիջումները Նիկոլը արել է Արևմտյան հարթակներում՝ Պրահայի հայտարարությունից սկսած։ Այո, Արցախյան հակամարտության մեջ Մոսկվան ունի իր շահերը, սակայն անգամ 44-օրյայից հետո Ռուսաստանը չի ձեռնարկել որևէ գործընթաց, որ կբերեր Արցախի վերացմանը, հայաթափությանը կամ այդ խնդրի վերացմանը Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգից։ Օրինակ՝ նրանք երբեք չեն խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին, թեպետ Արևմուտքի հետ խզվում են գրեթե բոլոր միջազգային մեխանիզմները և ինստիտուտները։

Ուրիշ բան, որ Մոսկվան գործուն քայլեր չի ձեռնարկել կանխելու Հայաստանի գործող իշխանություններին։ Ակնհայտ է, որ Նիկոլի վարչապետ լինելը, ըստ Մոսկվայի, ազատում է ՌԴ-ին հայերի հանդեպ բարոյական պատասխանատվությունից և ճանապարհ է բացում պրոթուրքական լոբբինգի համար իշխանական կուլուարներում։ Հնարավոր էր լինել արևմտամետ, բայց չլվանալ ձեռքերը Արցախից։ Սակայն Նիկոլը գնաց այլ ճանապարհով` գլխացավի դեպքում որոշելով կտրել գլուխը։ Նշված պայմաններում կնքված ցանկացած պայմանագիր ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլ Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է ապահովելու։


Մանուկ Վարժապետյան. «Երբ կկնքվի խաղաղություն պայմանագիրը, հնարավո՞ր է, որ դա տեղի ունենա Բաքվում, եթե այո, ապա ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար»։

-Ալիևի առաջարկը ստորագրել «խաղաղության» պայմանագիրը Բաքվում COP-29֊ի շրջանակներում՝ դիվանագիտական ամենաթողության արդյունքն է։ Նա այնքան է հաբռգել Փաշինյանի շարունակվող վարչապետության պարագայում, որ փորձում է կյանքի կոչել ամենաայլանդակ գեոպոլիտիկ ֆանտազիաները՝ բոլոր ուղղություններով։ Նրա առաջարկը ևս մեկ ապացույց է, որ նախապատրաստվող պայմանագիրը ոչ միայն կապ չունի խաղաղության հետ, այլ կապիտուլյացիայի ակտ է լինելու։ Ալիևը փորձում է մաքսիմալ վայելել իր հաջողությունները՝ ստորացնելով Փաշինյանի միջոցով բոլորիս։ Եթե հին ժամանակներում հաղթողները գերեվարում էին պարտված երկրի ղեկավարությանը և տանում իրենց մայրաքաղաք՝ շքերթի ընթացքում վանդակի մեջ փողոցներում ցույց տալու, ապա 21-րդ դարում Ալիևը որոշել է իր տրիումֆը նշել COP-29-ին Նիկոլին Բաքու բերելով և նսեմացուցիչ փաստաթուղթ ստորագրելով։

Մնացական Միրզոյան. «Ժողովրդի վրա կրակելը ինչո՞ւ չեն դատապարտում «ժողովրդավար» դեսպանատները։

-Վաղուց պետք էր կոտրել սեփական վարդագույն ակնոցները և առերեսվել դառը իրականության հետ․ միջազգային քաղաքականությունը սեփական արժեքները, սեփական շահերին մատաղ անելու մեջ է, այդ թվում՝ Հայաստանում։ Ի դեպ, հայտարարվող արժեքների և իրականացվող քայլերի միջև անդունդի վերածված խզումն է Եվրոպայում՝ աջերի, իսկ ԱՄՆ-ում՝ Թրամփի հաջողության պատճառը։ Եվ այդ խզումն իրենց մոտ առկա է բոլոր ուղղություններով թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ։ Արևմուտքի բարոյական կոլապսի արձանագրումներից է նաև ԱՄՆ դեսպանատան արձագանքը Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական վայրագություններին։ ԱՄՆ հիմնադիր հայրերը, իրենց հիմնարար արժեքներով, այլևս ակտուալ չեն ամերիկյան գործիքակազմի համար, Հայաստանում։ Դրա փոխարեն փաստենք, որ ԱՄՆ գործող վարչակազմը Հայաստանում ավելի մեծ իշխանություն ունի, քան հենց ԱՄՆ-ում։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա նույն Եվրոպական շրջանակները Շառլ Միշելին համարում են ԵՄ ամենահաջող ղեկավարներից մեկը միության ողջ պատմության ընթացքում, իսկ Նիկոլը հենց Միշելին վստահեց հայ- ադրբեջանական բանակցությունների միջնորդի դերը, ինչի արդյունքում Արցախը հանկարծակի դարձավ Ադրբեջան։ Միշելի էքսպերիմենտը, ինչպես նրա պաշտոնավարումը կոչում են հենց եվրոպական մեդիաները տապալված էր ԵՄ-ի համար, և կործանարար՝ Հայաստանի համար։

Հայկ Միրզոյան. «Նիկոլը երեկ ամբիոնից ասաց, որ սխալ է արել, որ 2018-ին չի ասել ժողովրդին, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Մի՞թե սա դավաճանորեն ինքնախոստովանական չէ»:

-Այո․ Նիկոլը բաց տեքստով խոստովանեց այն, ինչ 2018-ի մայիսի 1-ին ես և իմ կուսակիցները ասում էինք ԱԺ ամբիոնից՝ ի հակառակ տասնյակ հազարավոր տնկած մատների, «սիկտիրների» և սուլոցների․ Նիկոլը եկել է իշխանություն Արցախը հանձնելու համար։ Իր բոլոր գործողությունները այդ առումով ծրագրավորված էին և դիտավորյալ, ներառյալ մինչև 44-օրյա տապալված բանակցությունները և սարքած պատերազմը։ Իսկ 5000 զոհերը նրա ոչ թե քաղաքական, այլ անձնական պատասխանատվության վրա են։ Մարդկային պատմության մեջ շատ քիչ կտեսնեք դեպքեր, երբ մարդասպանը հրապարակավ կխոստովանի 5000 մարդու կյանքը դիտավորյալ խլելու փաստը։ Կատարյալ աբսուրդ է անդրադառնալ նրա «հիմնավորումներին», որոնք տարրական բարոյականության հետ անհամատեղելի են։ Զավեշտալի է անգամ արձագանքել Սովետական Միության ժամանակ ծնունդ առած Արցախյան շարժումը «կղերա-ֆեոդալական» անվանելու նրա զառանցանքներին։ Շոկային անկեղծությամբ և դիվային ժպիտով նա խոստովանեց նաև, որ խաբել է ժողովրդին 2018-ից սկսած, որպեսզի նրան չխանգարեն։ Հարց է առաջանում․ ինչո՞ւ Նիկոլը իր մարդակեր էությունը բացահայտեց հենց հիմա։ Իմ կարծիքով, անպատիժ մնացած դեռահասի կուրաժով նա ժողովրդին մարտահրավեր նետեց․ տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։ Եվ գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․․․

Նունե Ասրյան. «Ի՞նչ եք կարծում, այս ամենը ինչով է ավարտվելու»:

-Մենք հասել ենք և ինքներս մեզ հասցրել ենք մի հանգրվանի, երբ ունենք ընդամենը երկու տարբերակ․ վերջ տալ Նիկոլի իշխանությանը կամ ականատես լինել Հայաստանի վերջին։ Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կան Հայաստանի Հանրապետության հետ։ Այս երկընտրանքի հետ կապված երկար- բարակ գրելու կարիք չկա, ամեն ինչ պարզ է։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Սուրեն Պետրոսյանը շատ լուրջ բացահայտում արեց․ Էդգար Ղազարյան (video) Թող ամեն մեկը նայի` ում հետ է շփվում իր երեխան. Նուրմագոմեդովը՝ Դաղստանում ահաբեկչության մասին Մեխանիզատորը վախենում է դաշտ մտնել՝ ամեն պահ թշնամին կարող է կրակել. եթե կրակեն, դրա պատասխանն ո՞վ է տալու. Վերին Շորժայի վարչական ղեկավար Նոր Հայաստան․ Հակաեկեղեցական հիստերիան՝ փաստերով «Միասին» շարժման ակցիան Գլխավոր դատախազության դիմաց (video) Ոչ մի օր առանց ստի ու կեղծիքի․խոստանում ու խաբում են բացահայտ, լկտի ու ցինիկաբար Մհեր Մելքոնյան Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի․ Գառնիկ Դանիելյան Առաջին հարվածը Բագրատ Սրբազանին հասցրեց Հայ առաքելական եկեղեցին․ Հովհաննես Գալստյան (video) Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage Watch Արմեն Աշոտյանի կոչը՝ Բագրատ Սրբազանի շարժման վերաբերյալ (video) Համակարգչային տեխնիկայի միջոցով երեք քաղաքացիներից 2․500․000 դրամ է հափշտակել․ նախազգուշացում Նոր պատերազմ ու բախումներ․․․ պրոցեսն ընթանում է․ Կարեն Քոչարյան (video) 2016 թ-ի քառօրյա պատերազմին չմասնակցած Նիկոլը դիմել է էժանագին մանիպուլյացիայի Վարդան Պետրոսյան, նշանակետ էիր վերցրել նախկիններին, բայց «կրակեցիր» Արցախի վրա․ Անժելա Թովմասյան (video) ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Արամ Գաբրելյանովի նկատմամբ ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե... Բորել Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից․փաստաբան Նիկոլը բացահայտեց Ալիևի վրեժի ծրագիրը (video) Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում է Բաքվից հայտնում են, թե Հայաստանից ականապատ քարտեզները ճշգրիտ չեն Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Նիկոլ, դու վիրտուալ Հայաստանի վարչապետն ես միայն. լրագրող ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե Գրիգորյան Օկուպացված Արցախի նախկին իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան Միայն Աննա Հակոբյանը չէ արտոնյալ․ ոստիկանությունը ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը. Mediahub
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարեն Քոչարյանը Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 24-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am