Արցախցիներս ոչ միայն տուն ենք կորցրել, այլ ամենաթանկը՝ հայրենիք, մարդկային կյանքեր. դրանք որևէ կերպ չեն կարող փոխհատուցվել

Միայնակ ապրող մայրս, որ ամբողջ կյանքում աշխատել է, մնաց անտուն։ Հորեղբորս մեծ ընտանիքը նույնպես, իմ հարյուրավոր բարեկամները, բոլոր արցախցիները նույն դաժան ճակատագրին արժանացան. դժվարանում եմ անգամ որևէ մեկին առանձնացնել,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է Նարինե Ավանեսյան-Գաբրիելյանը։

«Իշխանության առաջ բերած ծրագիրը՝ բնակարանների այսպես կոչված ապահովման, հերթական փորձն է մարդկանց հույզերը կառավարելու և ոչ ավելին։ Եթե այս իշխանությունն իրապես մտահոգված լիներ իր իսկ մեղքով ամեն ինչ կորցրած արցախցիների կյանքով, ապա այսքան ամիս չէր թիրախավորի արցախցիներին, ատելության քարոզ չէր հովանավորի։ Պատահական չէ, որ հենց այս փուլում իշխանությունը ակտիվացրեց ծրագրի մասին քննարկումները, իրենց պատկերացմամբ փորձում են այդպես մեղմել արցախցիների ցասումը, հետ պահել նրանց պայքարից, բայց եկել եմ հիասթափցնել՝ արցախցիներս ոչ միայն տուն ենք կորցրել, այլ ամենաթանկը՝ հայրենիք, մարդկային կյանքեր, դրանք որևէ կերպ չեն կարող փոխհատուցվել, կոմպենսացվել»։

Նարինե Ավանեսյան-Գաբրիելյանն ընդգծում է՝ ծրագիրը, որ առաջ են բերել, նույնպես խիստ խտրական է։ «Ինչու՞ պետք է մայրս այսպես կոչված փոխհատուցում ստանա սահմանամերձ գոտում տուն ձեռքբերելու համար՝ իրեն խնամող երեխաներից հեռու։ Ես միայն իմ հարցը չեմ բարձրաձայնում. հազարավոր այսպիսի օրինակներ կան։ Ինչքան սահմանամերձ՝ այնքան գումարը շատ, այս սկզբունքը ոչ թե արցախցիներին աջակցելու ծրագիր է, այլ՝ Երևանից հեռու պահելու, արցախցիներին իրարից հեռացնելու, բաժան-բաժան անելու, մինչդեռ եթե ՀՀ իշխանությունը ծառայեր հայկական շահերին, ապա ամեն բան կաներ արցախցիներին նույն միջավայրում պահելու համար։ Այս ծրագրով ՀՀ իշխանությունը փորձում է պառակտում առաջացնել հենց արցախցիների մեջ՝ մեկին շատ, մեկին քիչ գումար տալով։ Հազարավոր արցախցիներ, որ Արցախում քաղաքային բնակավայրերում են ապրել, գյուղական միջավայրին, գյուղում ապրելու կենսակերպին սովոր չեն, ի՞նչ են անելու, չէ՞ որ նաև աշխատանքի, զբաղվածության հարց էլ է առաջանալու»։

դիտվել է 551 անգամ
Լրահոս
Իշխանական լրագրողին բան ասողներն` արագ պատժվում են, մեզ սպառնացողներն ազատ շրջում. Հռիփսիմե Ջեբեջյան (video) Փաշինյանը վախենում է, որ այդ հրացանով են իրեն խփելու․ Արամ Հարությունյան (video) Ֆրանսիայում Սուրեն Պապիկյանի կնքած պայմանագրերում խնդիրներ կան․ Լեո Նիկոլյան (video) Ո՞վ է իրականում Բագրատ Սրբազանը և ու՞ր է գնում «Սրբազան» շարժումը․ ներկայացնում է հոգեբանը (video) Նարեկ Սամսոնյանը զարմացրեց հանրային մեղադրողին (video) Լուկաշենկոն բացել է խաղաքարտերը․ ինչքան բան ունի նա ասելու Նիկոլի մասին․ Արամ Հարությունյան (video) Փաստենք՝ Փաշինյանը չունի իշխանություն. Հենրիխ Դանիելյան (video) Փաշինյանը պատերազմ է հայտարարել․ դիմում եմ Բագրատ Սրբազանին․ Գևորգ Պետրոսյան (video) Նիկոլը «խեղդվելու է» ոստիկանների ձեռքով․ Արամ Հարությունյան (video) Շուռնուխում Փաշինյանը փող է «ֆռացրել»․ քաղաքացի (video) Ի՞նչ է նախապատրաստել Նիկոլը իրեն պաչող կանանց համար (video) Այն մարդը, կամ մարդիկ, ովքեր բաց կռվի են դուրս եկել այս իշխանության դեմ հարգանքի են արժանի, որովհետև չեն վախեցել ոչնչից․ Սևակ Նազարյան Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից. Բենիամին Մաթևոսյան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է ՌԴ-ն Ադրբեջանի հետ բանակցություններում միշտ պաշտպանել է Հայաստանին. Արշակ Կարապետյան Բացի Ռուբեն Վարդանյանից, Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներ են նաև Հռոմի պապը, Դոնալդ Թրամփը Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ մի 2 չափալախ են ուտում, կուռկուռի ձագ են դառնում. Լևոն Զուրաբյան Նշվում է՝ հայտնի ընտանիքի անունով 17-23 մլրդ․ դոլարի գումար է փոխանցվել արտասահման․ Զաքարյան (video) Վաղը՝ հունիսի 19-ին, Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Այդ «հարբած չմոն» եկավ, որ մեր երեխեքին սպանի․ քաղաքացի (video) Հունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը ո՞նց է նման կերպ վարվել․․․ (video) Եվս մեկ սուտ՝ 2018թ․ «հեղափոխական» բեմից Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանն ասաց՝ իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք․ Վահե Եփրիկյան (video) Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am