Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին. Այվազյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը լավագույն դեպքում շրջանակային փաստաթուղթ է լինելու ինչ-որ ընդհանուր սկզբունքների մասին, բայց այն Հայաստանի համար ոչինչ չի փոխի խաղաղության և անվտանգության առումով։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամփոփել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ու Բաքվի հետ ստորագրել այն։

Այվազյանի խոսքով՝ խնդիրները շատ ավելի խորն են, քան ինչ-որ ժամկետներում ստորագրելու հարցը։ Եվ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ իր խոստումները, միջազգային պարտավորությունները ակնթարթի ընթացքում կարող է ոտնահարել։

«Եթե վերլուծում ենք իրավիճակն ու Ադրբեջանի մտադրությունները, ապա որևէ փաստաթուղթ հետագայում չի կարող խոչընդոտ դառնալ Ադրբեջանի և իրեն հովանավորող Թուրքիայի համար` նոր ոտնձգությունների ճանապարհով։ Եվ ամենևին պարտադիր չէ ռազմական միջոցներով. կան ագրեսիայի, ճնշման տարբեր միջոցներ` նույնիսկ հոգեբանական, որոնց միջոցով Ադրբեջանը նոր զիջումներ կկորզի ՀՀ-ից։ Այնպես որ, պետք չէ այդ պատրանքն ունենալ, որ փաստաթուղթը վերջ է դնելու մեր բոլոր դժբախտություններին։ Մեր պատկերացմամբ` խաղաղություն չի լինելու», - ասել է նա։

Ստեղծված իրավիճակում նախկին արտգործնախարարը համոզմունք է հայտնում , որ Հայաստանը միայնակ չէ, և ՀՀ–ի` որպես կենսունակ պետության գոյությունն այս տարածաշրջանում ոչ միայն Հայաստանի ազգային շահերից է բխում, այլ նաև համապատասխանում է մի շարք երկրների դերակատարների պետական շահերին։

«Եվ այստեղ է, որ մենք պետք է կարողանանք ձևավորել ռազմավարական երկխոսություն և խորը համագործակցություն», -- հավելել է Այվազյանը։

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am