Գրիգոր Մինասյանը չի տիրապետում նախարարության գործունեությանը, թքած ունի․ նախկին տեղակալ․ 168.am

168.am—ը գրում է․

Օրերս, իսկ ավելի ստույգ՝ հունիսի 10-ին, արդարադատության նախկին փոխնախարար Արա Մկրտչյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից, հիշեցնենք, Արա Մկրտչյանն ազատվել է այս տարվա ապրիլի 10-ին:

Նոր պաշտոնում նշանակվելու ուրախալի առիթն ընկերական միջավայրում տոնելիս, 168.am-ի տեղեկություններով՝ նա իր մերձավորների շրջապատում չափազանց վատ է արտահայտվել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հասցեին:

Արա Մկրտչյանն ասել է, որ Մինասյանը չի տիրապետում նախարարության գործունեությանը, թքած ունի նախարարության վրա, որ նա երկար չի ձգելու՝ որպես նախարար։ Ասել է նաև, որ Արդարադատության նախարարությունից դուրս են եկել գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը, նոր, բարձր որակավորում ունեցող մարդիկ չեն ցանկանում աշխատել Գրիգոր Մինասյանի հետ։

Տարօրինակ է, իհարկե, որ Մկրտչյանն իրեն էլ է դասում պրոֆեսիոնալների թվին, բայց ինչևէ: Նկատենք, որ մենք ժամանակին գրել էինք արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանի մասնագիտական ու պրոֆեսիոնալ որակների մասին. այս մարդուն վստահված էին մասնավորապես քրեական օրենսդրության մշակման և թվայնացման աշխատանքները:

Վերադառնանք, սակայն, Արա Մկրտչյանի անկեղծության երեկոյին…

Արդարադատության նախարարության բարոյահոգեբանական մթնոլորտի մասին խոսելով՝ Արա Մկրտչյանն ասել է՝ Մինասյանն անգամ իր տեղակալներին չի կարողանում ինչ-որ բան «ասել», ինչ-որ հրահանգներ տալ, առավել ևս՝ պատասխաններ կամ հաշվետվություններ պահանջել:

Պատմել է նաև, որ Արդարադատության նախարարությունից իր դուրս գալու հիմնական պատճառն իր և մյուս փոխնախարար Կարեն Կարապետյանի միջև առաջացած աշխատանքային կոնֆլիկտն է եղել, որին Մինասյանը չի կարողացել լուծում տալ:

Ըստ Մկրտչյանի՝ Արդարադատության նախարարությունից զզված է նաև փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, որը նույնպես շուտով կհեռանա, ինչպես նաև իր մի շարք վարչության պետեր, որոնք ևս հոգնել են նախարարության գործելաոճից։

Արդարադատության նախկին փոխնախարարը նաև ասել է, որ Արդարադատության նախարարությունը մեծ մասամբ զբաղված է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) սպասարկելով, ԲԴԽ հրահանգները կատարելով, ԲԴԽ-ի համար նախագծեր գրելով, ինչն անզեն աչքով տեսանելի է կողմնակի դիտորդի համար՝ հաշվի առնելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի աշխատանքային, բիզնես և անձնական հարաբերությունների բնույթը:

Արա Մկրտչյանը հատուկ շեշտել է, որ, ի տարբերություն Գրիգոր Մինասյանի, Հակոբ Սիմիդյանը կարգին տղա է, խոսքն էլ խոսք է, ու Սիմիդյանի հետ իրեն ավելի հեշտ կլինի աշխատել։

Հիշեցնենք՝ 168.am-ը գրել էր, որ Արա Մկրտչյանին Արդարադատության նախարարություն էր «գործուղել» Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նրա նշանակումն արդարադատության փոխնախարարի պաշտոնում ի սկզբանե Գրիգոր Մինասյանի սրտով չի էլ եղել. Նրան «հարկադրել են» համաձայնել դրան:

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Նարեկ Սամսոնյանը զարմացրեց հանրային մեղադրողին (video) Լուկաշենկոն բացել է խաղաքարտերը․ ինչքան բան ունի նա ասելու Նիկոլի մասին․ Արամ Հարությունյան (video) Փաստենք՝ Փաշինյանը չունի իշխանություն. Հենրիխ Դանիելյան (video) Փաշինյանը պատերազմ է հայտարարել․ դիմում եմ Բագրատ Սրբազանին․ Գևորգ Պետրոսյան (video) Նիկոլը «խեղդվելու է» ոստիկանների ձեռքով․ Արամ Հարությունյան (video) Շուռնուխում Փաշինյանը փող է «ֆռացրել»․ քաղաքացի (video) Ի՞նչ է նախապատրաստել Նիկոլը իրեն պաչող կանանց համար (video) Այն մարդը, կամ մարդիկ, ովքեր բաց կռվի են դուրս եկել այս իշխանության դեմ հարգանքի են արժանի, որովհետև չեն վախեցել ոչնչից․ Սևակ Նազարյան Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից. Բենիամին Մաթևոսյան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է ՌԴ-ն Ադրբեջանի հետ բանակցություններում միշտ պաշտպանել է Հայաստանին. Արշակ Կարապետյան Բացի Ռուբեն Վարդանյանից, Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներ են նաև Հռոմի պապը, Դոնալդ Թրամփը Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ մի 2 չափալախ են ուտում, կուռկուռի ձագ են դառնում. Լևոն Զուրաբյան Նշվում է՝ հայտնի ընտանիքի անունով 17-23 մլրդ․ դոլարի գումար է փոխանցվել արտասահման․ Զաքարյան (video) Վաղը՝ հունիսի 19-ին, Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Այդ «հարբած չմոն» եկավ, որ մեր երեխեքին սպանի․ քաղաքացի (video) Հունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը ո՞նց է նման կերպ վարվել․․․ (video) Եվս մեկ սուտ՝ 2018թ․ «հեղափոխական» բեմից Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանն ասաց՝ իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք․ Վահե Եփրիկյան (video) Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ «Միասին» շարժումը պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Փաշինյանը փախուստի մեջ է․ Արամ Հարությունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am