Նոր մանրամասներ Երեւան-Քիշնեւ չվերթի չեղարկման մասին

Վերջին տվյալներով՝ Քիշնեւ-Երեւան-Քիշնեւ չվերթը կատարող ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Քիշնեւում, եւ արգելվել է ուղեւորներին իջեցնել Բուխարեստում, տեղեկացրել է IPN մոլդավական ԶԼՄ-ն։

Մոլդովայի Հանրապետության քաղավիացիայի մարմինը հետեւյալ պարզաբանումն է տվել։

«Որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկության մասին Քիշնեւ-Երեւան-Քիշնեւ չվերթի վերաբերյալ։ Կառավարության № 870 որոշման համաձայն՝ ավիափոխադրողները պարտավոր են տեղեկացնել Քաղաքացիական ավիացիայի մարմնին (ՔԱՄ) թռիչքների ժամանակացույցի ցանկացած փոփոխության եւ լրացուցիչ չվերթների մասին, որպեսզի անհրաժեշտ կառավարական հավանություն ստացվի։ RMO-EVN-RMO թռիչքի դեպքում այս պահանջները խախտվել են։

Օպերատորը 3 օր առաջ չի տեղեկացրել ՔԱՄ-ին փոփոխության մասին, ինչպես պահանջում է օրենքը։ Արդյունքում՝ այդ չվերթը անհրաժեշտ հավանություն չի ստացել։ ՔԱՄ-ը հաստատում է օդային օպերատորների կողմից ազգային կանոններին հետեւելու անհրաժեշտությունը»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Ինչպես տեղեկացրել է IPN-ը՝ հղում կատարելով Բուխարեստի օդանավակայանի աղբյուրին, ինքնաթիռն իջել է Բուխարեստում, բայց իշխանությունները թույլ չեն տվել իջեցնել ուղեւորներին։ Գետնի վրա կատարված սպասարկումից հետո այն վերադարձել է օդանավակայան, որտեղից թռել է (Երեւան)։ Թռիչքուղու ճանապարհին ինքնաթիռը կանգնեցվել է։ Բուխարեստի օդանավակայանի աղբյուրների համաձայն՝ ակտիվացել է հակաճգնաժամային օղակը, եւ հայտարարվել է միջադեպ ավիացիոն անվտանգության հետ կապված, կանչվել են համապատասխան կառույցներ։


Հայտարարությունների համաձայն, որոնք հրապարակվել են սոցցանցերում, Ռումինիայի Սահմանապահ ոստիկանությունը ինքնաթիռից իջեցրել է մի քանի մարդու եւ տարել անհայտ ուղղությամբ, տեղեկացրել է IPN-ն՝ հղում կատարելով realitatea.md-ին։

FlyOne Moldova-ի բաժնետեր Վլադիմիր Չեբոտարը նշել է, որ տեղեկություն չունի թռիչքը մերժելու պատճառի մասին։ Նրա խոսքով՝ մոնղոլական ավիաընկերությունը պայմանագիր է կնքել FlyOne Armenia-ի հետ զբոսաշրջային ընկերության չարթերային չվերթի մասին։

Քիշնեւի միջազգային օդանավակայանի օնլայն աղյուսակում նշված են երկու չվերթներ Երեւանից։ Առաջինը ժամանել է գիշերը 02.00-ին, երկրորդը պետք է իջներ 16.40-ին, բայց իջել է 22.40-ին։

«Sputnik Молдова»-ի տեղեկացմամբ՝ ընդդիմադիր պատգամավոր Մարինա Տաուբերը հայտնել է, որ Երեւան-Քիշնեւ չվթերի հետ կապված իրավիճակը «կազմակերպվել է երկրի վարչապետ Դորին Ռեչանի ուղիղ ցուցումով»։

Չվերթի խնդիրների մասին, որը կատարում էր FlyOne Armenia ավիաընկերությունը, տեղեկացրել են Մոլդովայում դատապարտված Իլան Շորին մոտ կանգնած թելեգրամ-ալիքները։

Տեղեկացվել է, որ ինքնաթիռին, որով թռչում էին մոլդավական «Պոբեդա» դաշինքի համագումարի մասնակիցները, թույլ չեն տվել իջնել Քիշնեւում, եւ ինքնաթիռը ստիպված է եղել իջնել Բուխարեստում։

NEWS.am

դիտվել է 583 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն բացել է խաղաքարտերը․ ինչքան բան ունի նա ասելու Նիկոլի մասին․ Արամ Հարությունյան (video) Փաստենք՝ Փաշինյանը չունի իշխանություն. Հենրիխ Դանիելյան (video) Փաշինյանը պատերազմ է հայտարարել․ դիմում եմ Բագրատ Սրբազանին․ Գևորգ Պետրոսյան (video) Նիկոլը «խեղդվելու է» ոստիկանների ձեռքով․ Արամ Հարությունյան (video) Շուռնուխում Փաշինյանը փող է «ֆռացրել»․ քաղաքացի (video) Այն մարդը, կամ մարդիկ, ովքեր բաց կռվի են դուրս եկել այս իշխանության դեմ հարգանքի են արժանի, որովհետև չեն վախեցել ոչնչից․ Սևակ Նազարյան Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից. Բենիամին Մաթևոսյան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է ՌԴ-ն Ադրբեջանի հետ բանակցություններում միշտ պաշտպանել է Հայաստանին. Արշակ Կարապետյան Բացի Ռուբեն Վարդանյանից, Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներ են նաև Հռոմի պապը, Դոնալդ Թրամփը Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ մի 2 չափալախ են ուտում, կուռկուռի ձագ են դառնում. Լևոն Զուրաբյան Նշվում է՝ հայտնի ընտանիքի անունով 17-23 մլրդ․ դոլարի գումար է փոխանցվել արտասահման․ Զաքարյան (video) Վաղը՝ հունիսի 19-ին, Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Այդ «հարբած չմոն» եկավ, որ մեր երեխեքին սպանի․ քաղաքացի (video) Հունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը ո՞նց է նման կերպ վարվել․․․ (video) Եվս մեկ սուտ՝ 2018թ․ «հեղափոխական» բեմից Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանն ասաց՝ իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք․ Վահե Եփրիկյան (video) Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ «Միասին» շարժումը պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Փաշինյանը փախուստի մեջ է․ Արամ Հարությունյան (video) Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, Դըփ դըմփիկ. Մարգարիտ Եսայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am