«Զարյա 3» նռնակի կիրառությունն արգելված է՝ բեկորային վնասվածքներ է առաջացնում

«Հրապարակ» թերթը գրել է.


«Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանությունը ցուցարարների վրա հատուկ միջոցներ կիրառեց․ նետել էին 2 տեսակի լուսաձայնային նռնակ՝ ռուսական արտադրության «Զարյա 2» եւ «Զարյա 3»։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է. ««Զարյա 3» տեսակի նռնակի կիրառությունն արգելված է եղել մինչեւ 2018 թվականը, այսինքն՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ 2018-ի իշխանափոխության օրերին ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2» տեսակի լուսաձայնային նռնակ»։ Երանոսյանը շեշտում է՝ հունիսի 12-ին ԱԺ շենքի տարածքում ցույց էին անում անզեն քաղաքացիներ, ուստի անհասկանալի է, թե ինչու որոշեցին ժողովրդի վրա նետել «Զարյա 3» տեսակի նռնակներ։ Ինչո՞ւ իշխանությունը չի հաշտվում այն իրողության հետ, որ հանրահավաք անելը մարդկանց սահմանադրական իրավունքն է, եւ ինչո՞ւ իրավապահները նռնակ նետելու եւ մարդկանց արյունլվիկ անելու փոխարեն ցույցը ցրելու այլ միջոցներ, օրինակ, ջրցան մեքենա չեն կիրառում։

«Ջրցան մեքենան ավելի թույլ միջոց է համարվում, իսկ նրանց պետք էր ավելի ծանր դեպք՝ ժողովրդին վախեցնելու համար։ Ամառվա շոգին ջրցան մեքենան ի՞նչ է, ժողովուրդը կհովանար։ Հարց է առաջանում՝ առողջապահության նախարարությունը ո՞ր թվականին է թույլ տվել ժողովրդի վրա «Զարյա 3» տեսակի նռնակ օգտագործել` դրա կիրառությունը չի կարելի։ Դրա օգտագործման հետեւանքը տեսանք Բաղրամյանում, մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, այն բեկորային վնասվածքներ կարող է առաջացնել։ Բացի այդ, հնարավոր է նաեւ, որ այդ նռնակները ժամկետանց են եղել։ Չի թույլատրվում ժամկետանց նռնակներ կիրառել, այն կարող է մարդուն մահվան հասցնել։ Եթե «Զարյա 2» լիներ, քաղաքացու դաստակը չէր կտրվի։ Մինչեւ հիմա չգիտեմ, թե «Զարյա 3»-ն ինչի համար է նախատեսված։ Առողջապահության նախարարությունն է սահմանում, թե որ դեպքում եւ ինչպես այն կարելի է կիրառել»,-նկատում է Երանոսյանը։ Ի դեպ, այդ մասին «Հրապարակը» հարցում է արել ՀՀ առողջապահության նախարարություն, դեռ պատասխանը չենք ստացել։

Պատմության մեջ որպես «արյունալի» իրադարձություն համարվող ՊՊԾ գնդի գրավման ժամանակ անգամ ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2», թեպետ, ըստ Երանոսյանի, այլ տեսակի հատուկ միջոցներ էլ են եղել, ոստիկանությունը որոշել է հանել դրանք կիրառությունից։ «Ինչո՞ւ ցուցարարների վրա «Զարյա 3» գցեցին, ի՞նչ էին արել անզեն քաղաքացիները, մարտաբո՞յ է` թո՛ղ մարտաբոյ տան, վզներն են մենակ հաստացրել»,- զայրանում է նախկին հրամանատարը։

Նիկոլ Փաշինյանը, որ վարչապետ դառնալուց հետո ասել էր, թե ոստիկանության «փշալարերը ժանգոտվելու» են, բարձր ամբիոնից խրախուսեց իրավապահներին` ասաց, որ նրանց գործողությունները եղել են իրավաչափ եւ պրոֆեսիոնալ։ Երանոսյանի խոսքով՝ Փաշինյանն այդպես «դուխ» է տալիս ոստիկանությանը, սակայն չի գտնվի մի ոստիկան, որ հանուն փողի կրակի իր ժողովրդի վրա։ «Ոստիկանը շատ լավ գիտի, որ ժողովրդի մեջ կարող է լինել իր մայրը, քույրը, հայրը, ես վստահ եմ, որ այդ ոստիկանը չի կրակի»։

«Ոստիկանության մասին» օրենքի համաձայն՝ լուսաձայնային նռնակ կամ որեւէ այլ հատուկ միջոց կիրառելուց առաջ իրավապահները պետք է իրազեկեն քաղաքացիներին՝ դեպքի վայրից կանանց, երեխաներին, հղիներին դուրս բերելու համար։ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների վրա նռնակ նետելուց առաջ իրազեկում չի եղել։ Ի դեպ, լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ. 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ. չի պահպանվել կիրառվելու` մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը։ Ոստիկանությունն աննախադեպ ծավալների ուժեր էր կենտրոնացրել, բերվել էին նաեւ մարզային վարչությունների ոստիկանները։ Երանոսյանի խոսքով՝ միֆ է, թե ՀՀ ոստիկանության ներքին զորքերում 10 հազարից ավելի ոստիկան կա, դա ուռճացված է, հատուկ նպատակով են մեծ թիվ ներկայացնում․ «Հեքիաթներ են պատմում, երբ ասում են, թե ՆԳՆ-ն 24 հազար ոստիկան ունի։ Այդպես են ասում, որ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծեն, թե ոստիկանությունը համապատասխան մարդկային ռեսուրս ունի՝ ցույցերը ցրելու համար։ Սակայն չի բացառվում, որ մեծամասշտաբ հանրահավաքների եւ ցույցերի ժամանակ ՆԳՆ-ն ոստիկանության զորքերի համազգեստ է տրամադրում նաեւ փրկարարներին»»։

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Շուռնուխում Փաշինյանը փող է «ֆռացրել»․ քաղաքացի (video) Այն մարդը, կամ մարդիկ, ովքեր բաց կռվի են դուրս եկել այս իշխանության դեմ հարգանքի են արժանի, որովհետև չեն վախեցել ոչնչից․ Սևակ Նազարյան Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից. Բենիամին Մաթևոսյան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է ՌԴ-ն Ադրբեջանի հետ բանակցություններում միշտ պաշտպանել է Հայաստանին. Արշակ Կարապետյան Բացի Ռուբեն Վարդանյանից, Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներ են նաև Հռոմի պապը, Դոնալդ Թրամփը Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ մի 2 չափալախ են ուտում, կուռկուռի ձագ են դառնում. Լևոն Զուրաբյան Նշվում է՝ հայտնի ընտանիքի անունով 17-23 մլրդ․ դոլարի գումար է փոխանցվել արտասահման․ Զաքարյան (video) Վաղը՝ հունիսի 19-ին, Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Այդ «հարբած չմոն» եկավ, որ մեր երեխեքին սպանի․ քաղաքացի (video) Հունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը ո՞նց է նման կերպ վարվել․․․ (video) Եվս մեկ սուտ՝ 2018թ․ «հեղափոխական» բեմից Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանն ասաց՝ իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք․ Վահե Եփրիկյան (video) Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ «Միասին» շարժումը պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Փաշինյանը փախուստի մեջ է․ Արամ Հարությունյան (video) Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, Դըփ դըմփիկ. Մարգարիտ Եսայան Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. Mediahub Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Անընդհատ ճնշում ենք մարդկանց․ Նիկոլ Փաշինյան (video) Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am