21 մլն վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող ՀԿԿ փոխնախագահի ունեցվածքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակ Պողոսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել 2023 թվականի փետրվարին։

Նախկինում նա զբաղեցնում էր Երեւանի ոստիկանապետի պաշտոնը: Այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 22-ին. իսկ ավելի վաղ Արտակ Պողոսյանը զբաղեցրել է ոստիկանության՝ Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը։

Այժմ Արտակ Պողոսյանին վստահվել է ստուգել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի թոշակառու մորը պատկանող 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանի գործը։

Այսպիսով՝ նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, հակակոռուպցիոն կոմիտե գալուց մեկ ամիս անց, նոր բնակարան է ձեռք բերել Երեւան քաղաքում՝ բազմաբնակարան շենքում, 38 մլն 459 հազար դրամ արժողությամբ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է գրեթե նույնքան, հենց այստեղից էլ հասկանում ենք, որ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով։

Պողոսյանը 2021 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2020 թվականի արտադրության Lexus մակնիշի։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 հազար եվրո եւ 580 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար եվրո։

Արտակ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 57 մլն 755 հազար դրամ, որից 21 մլն 275 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից։

Պողոսյանը, եկամտահարկի վերադարձի օրենքի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 906 հազար դրամ, որը հիփոթեքի մայր գումարը մարելու համար է, իսկ եկամտի 34 մլն 573 հազար դրամը վարկ է «ՎՏԲ-Հայաստան» բանկից։

Հաշվետու տարվա ընթացքում Պողոսյանը վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 480 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար կատարած ծախսերը կազմել են 11 մլն 550 հազար դրամ։

Հավելենք, որ Պողոսյանի կինը՝ Նաիրա Դարբինյանը, աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմում՝ որպես փորձագետ, որի համար հաշվետու տարում ստացել է 3 մլն 671 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։

Նրա կինը վարչապետի աշխատակազմից եկամուտ ստացել է 2022 թվականից սկսած։

Սա եւս մեկ ապացույց է, որ այս իշխանությունների օրոք «խնամի-ծանոթ-բարեկամ» թեզը խոշոր եւ պիրկ արմատներ է գցում պետության հիմքում։ Պաշտոնյաներն իրենց կանանց տեղավորում են պետական համակարգում աշխատանքի»:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Այն մարդը, կամ մարդիկ, ովքեր բաց կռվի են դուրս եկել այս իշխանության դեմ հարգանքի են արժանի, որովհետև չեն վախեցել ոչնչից․ Սևակ Նազարյան Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից. Բենիամին Մաթևոսյան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է ՌԴ-ն Ադրբեջանի հետ բանակցություններում միշտ պաշտպանել է Հայաստանին. Արշակ Կարապետյան Բացի Ռուբեն Վարդանյանից, Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներ են նաև Հռոմի պապը, Դոնալդ Թրամփը Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ մի 2 չափալախ են ուտում, կուռկուռի ձագ են դառնում. Լևոն Զուրաբյան Նշվում է՝ հայտնի ընտանիքի անունով 17-23 մլրդ․ դոլարի գումար է փոխանցվել արտասահման․ Զաքարյան (video) Վաղը՝ հունիսի 19-ին, Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Այդ «հարբած չմոն» եկավ, որ մեր երեխեքին սպանի․ քաղաքացի (video) Հունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը ո՞նց է նման կերպ վարվել․․․ (video) Եվս մեկ սուտ՝ 2018թ․ «հեղափոխական» բեմից Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանն ասաց՝ իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք․ Վահե Եփրիկյան (video) Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ «Միասին» շարժումը պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Փաշինյանը փախուստի մեջ է․ Արամ Հարությունյան (video) Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, Դըփ դըմփիկ. Մարգարիտ Եսայան Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. Mediahub Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Անընդհատ ճնշում ենք մարդկանց․ Նիկոլ Փաշինյան (video) Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դին Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am