Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը....

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջ մղել, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը։ Նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին հայտարարել է, թե ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» ուղղությամբ։ «Նախորդ տարին սկսել ենք ակադեմիական քաղաքի նպատակադրմամբ և ցանկությամբ, իսկ տարին ավարտել ենք քաղաքի հաստատված հայեցակարգով, ծրագրի իրականացման համար ստեղծված ու ինտենսիվ աշխատող հիմնադրամով, լավագույն նախագծող ընկերություններից մեկի կողմից քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքով, որը կավարտվի առաջիկա մեկ ամսում»,- ասել է նախարարը:

Այժմ էլ, ըստ Անդրեասյանի, ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային նախագծի, քաղաքաշինական զարգացման կառավարման ու ֆինանսավորման համակարգի ուղղությամբ։ «Ունենք վստահություն, որ «Ակադեմիական քաղաքը» դառնալու է մեր հանրությունը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը»,- ասել է նա։ Ըստ էության, նախարարի ողջ ասածի մեջ իրականության հետ կապ ունի միայն հանրությանը վերափոխելու գործող իշխանությունների ծրագիրը։ Հատկապես տարօրինակ է նայվում, որ գրեթե բոլոր բուհերի, քաղաքների, մասնագետների, դասախոսների հակազդեցության և քննադատությունների տարափի ներքո գործող իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել «Ակադեմիական քաղաքի» իրենց ծրագիրը։ Այն չափազանց կարևոր շերտեր ունի իր մեջ և առաջին հերթին ուղղված է հենց հայ հասարակությանը վերափոխելուն, բայց... ոչ դրական ուղղությամբ։

Անդրեասյանն ինքն էլ պնդում է, որ մինչև 2030 թվականը բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ դրանց տեղակայման ծրագիրը ձևակերպվել է օրենքի տեսքով, ենթակա չէ հետագա քննարկման, և Հայաստանում այսուհետև կրթությունը լինելու է կենտրոնացված մեկ տեղում. սա առաջին հերթին նպատակ ունի կրթական ամբողջ համակարգը մեկտեղել մեկ հարկի տակ, ու թեպետ անվանապես տարբեր համալսարաններ և ինստիտուտներ ունենալու են իրենց առանձին ռեկտորներն ու իբր ինքնակառավարող մարմինները, բայց, հաշվի առնելով, որ գտնվում են մեկ միջավայրում, դուրս բերված Երևան քաղաքից, լրջորեն վերահսկվելու են ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունների, այլև «Ակադեմիական քաղաքը» նրանց պարտադրած արևմտյան հովանավորների կողմից։ Կրթական բարեփոխումների նպատակը իշխանությունը ներկայացնում է իբր ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ցանկություն, բայց «Ակադեմիական քաղաքում» կրթություն ստացող երիտասարդները առաջին հերթին պատրաստվելու են Արևմուտքում աշխատելու, այլ ոչ երկրի ներքին ներուժի զարգացման համար։ Լավագույններին արևմտյան հիմնադրամներն ու կառույցներն, իհարկե, բարձր վճարվող աշխատանքի խոստումներով կտանեն Հայաստանից՝ այդ կերպ լրջորեն ցնցելով հայկական կրթության՝ առանց այն էլ ցնցված հիմքերը։

Նախատեսվում է, որ «Ակադեմիական քաղաքը» կառավարվելու է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ կրթական ամբողջ գործը փաշինյանական իշխանությունը ցանկանում է հանձնարարել Արևմուտքին, առանց այլևայլության։ Մյուս կողմից՝ «Ակադեմիական քաղաքը» նպաստելու է արտագաղթին, բամաթիվ մեծ ու փոքր քաղաքների հայաթափմանը։ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում, Կապանում գտնվող բուհերը կարևոր օջախներ են երիտասարդությանը տեղում պահելու, կրթություն տալու, ապա և այդ քաղաքներում իրենց կյանքը կապելու համար: Եվ ոչ միայն քաղաքներում. հարակից գյուղերից ևս հնարավորություն ունեն գնալ որևէ մեծ քաղաքում կրթություն ստանալու։ «Ակադեմիական քաղաքի» կորպուսներում սովորող երիտասարդները լրջագույն ֆինանսական խնդիրների են բախվելու։

Մի մասն ընդհանրապես ստիպված է լինելու հեռանալ հայրենի օջախից՝ այլևս այնտեղ բնակվելու համար չվերադառնալու հեռանկարով, շատ շնորհալի երիտասարդներ էլ զրկվելու են կրթություն ստանալու հնարավորությունից։ Մայրաքաղաք Երևանը բեռնաթափելու անվան տակ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը փորձարկում է ապագայի կրթական համակարգի վերաձևումների համար։ Իսկ ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը։ Ինչու՞ Երևանում չլինի. միջազգային ասպարեզում նման օրինակ չկա։ Ըստ ոլորտի մտահոգ մասնագետների, «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը ոչնչացնում է ազգային ավանդույթներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև զրկում է երկիրը տեխնիկական և հումանիտար ոլորտների ապագա մասնագետներից։

Ուսանողությունն ու դասախոսները շարունակում են ստորագրահավաքն ընդդեմ «Ակադեմիական քաղաքի», բայց միայն մեկերկու բուհի, կամ մի խումբ ուսանողների ջանքերը բավարար չեն, անհրաժեշտ է ոչ միայն ուսանողության և դասախոսների, այլ նաև ողջ հանրության լուրջ հակազդեցությունը։ Առանց այն էլ պատերազմից հետո ծանր վիճակում գտնվող պետությանը և նրա կրթությանը նման հարված հասցնելը ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու։ Այս ծրագիրը հայկական բարձրագույն կրթության ավանդույթների վերացման ակնհայտ նպատակ ունի։ Կարճ ասած՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը հայ ժողովրդին պապուական ցեղի վերածելու ճանապարհն է։

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Այն մարդը, կամ մարդիկ, ովքեր բաց կռվի են դուրս եկել այս իշխանության դեմ հարգանքի են արժանի, որովհետև չեն վախեցել ոչնչից․ Սևակ Նազարյան Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից. Բենիամին Մաթևոսյան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է ՌԴ-ն Ադրբեջանի հետ բանակցություններում միշտ պաշտպանել է Հայաստանին. Արշակ Կարապետյան Բացի Ռուբեն Վարդանյանից, Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներ են նաև Հռոմի պապը, Դոնալդ Թրամփը Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ մի 2 չափալախ են ուտում, կուռկուռի ձագ են դառնում. Լևոն Զուրաբյան Նշվում է՝ հայտնի ընտանիքի անունով 17-23 մլրդ․ դոլարի գումար է փոխանցվել արտասահման․ Զաքարյան (video) Վաղը՝ հունիսի 19-ին, Բագրատ սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Այդ «հարբած չմոն» եկավ, որ մեր երեխեքին սպանի․ քաղաքացի (video) Հունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը ո՞նց է նման կերպ վարվել․․․ (video) Եվս մեկ սուտ՝ 2018թ․ «հեղափոխական» բեմից Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանն ասաց՝ իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք․ Վահե Եփրիկյան (video) Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ «Միասին» շարժումը պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Փաշինյանը փախուստի մեջ է․ Արամ Հարությունյան (video) Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, Դըփ դըմփիկ. Մարգարիտ Եսայան Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. Mediahub Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Անընդհատ ճնշում ենք մարդկանց․ Նիկոլ Փաշինյան (video) Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դին Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am