Իրանի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
![Իրանի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ](/timthumb.php?src=/disc/14-06-24/120764568ec55b112fe119b0073f82bc.jpg&w=708)
Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը: Տեղեկությունը հայտնում է իրանական ISNA լրատվամիջոցը:
ISNA-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ միջանցքի, ԲՐԻԿՍ-ի, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացմանն, ինչպես նաև երկկողմ պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: