«Հայկական պետություն» նախաձեռնության հայտարարությունը

Մենք՝ «Հայկական պետություն» նախաձեռնության անդամներս, խստորեն դատապարտում ենք սույն թվականի հունիսի 12-ին «Բաղրամյան» և «Դեմիրճյան» փողոցների խաչմերուկում խաղաղ և անզեն հավաքի ընթացքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման կիրառված անհամաչափ բիրտ ուժի անիրավաչափ գործադրումը, որը որևէ աղերս չունի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված և միջազգային իրավունքի ժողովրդավարական նորմերի հետ։
Կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան և այլ կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին իրենց զեկույցներում անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, խաղաղ և անզեն հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու, կարծիքի ազատ արտահայտման իրավունքների խախտումներին և ոտնահարումներին, ինչպես նաև՝ անհապաղ հանդես գալու հրապարակային հայտարարություններով՝ կատարված իրադարձություններին և դեպքերին տալով համապատասխան գնահատական։
Միաժամանակ կոչ ենք անում հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, շարժումներին, քաղաքական կուսակցություններին և նրանց անդամներին սեփական հավակնություններից զերծ մնալ և ամբողջովին ու բոլորանվեր միանալ Գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ղեկավարվող «Սրբազան պայքարին», քանի որ ՄԵՐ ճանապարհը մեկն է՝ Ճշմարտության և Արքունյաց ճանապարհը, որով Ուխտավոր հայ ժողովուրդն անցել է իր ամբողջ մարտիրոսագրված պատմության ընթացքում և արժանավորապես վաստակել իր բնօրրանում պետություն և պետականություն ունենալու իրավունքը, և այդ իրավունքը չի կարող զիջել և չի զիջելու խաղաղասիրության և բարեկամության կեղծ կոչերով հանդես եկող ո՛չ խաղարարար և ո՛չ բարեկամ որևէ պետության, առավել և՛ս՝ այդ պետությունների կողմից իշխանության բերված ազգադավ և հայրենադավ խամաճիկների իշխանությանը։
Կանխատեսելով այս ազգադավ և հայրենադավ իշխանությունների, իր ազգությունը ուրացած, ազգային արժանապատվություն չունեցող նրանց գերագույն ղեկավարի կողմից ձեռնարկվելիք ակնկալվող ապագա սադրանքները և վայրագությունները, բռնարարքները, ազգուրացության և հայրենադավության դեպքերը՝ առաջարկում ենք «Սրբազան պայքարի» մասնակիցների կողմից ստեղծել իրավապաշտպաններից, մշակույթի և արվեստի գործիչներից, լրագրողներից կազմված փաստահավաք առաքելություն՝ դրանք կանխարգելելու և զսպելու, ինչպես նաև՝ հանցավոր և հանցակից անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար։


«Հայկական պետություն» նախաձեռնության անդամների անունից

ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
«Հայկական պետություն» նախաձեռնության հիմնադիր անդամ, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի և Հայոց ազգագրության թանգարանի նախկին տնօրեն

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայկական պետություն» նախաձեռնության հիմնադիր անդամ - համակարգող, մշակույթի գործիչ, ռեժիսոր

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
«Հայկական պետություն» նախաձեռնության հիմնադիր անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

ԿԱՐԵՆ ԽՏՐՅԱՆ
«Հայկական պետություն» նախաձեռնության անդամ, իրավաբան, Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական

ԱՐԱԶ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Հայկական պետություն» նախաձեռնության անդամ, տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

դիտվել է 754 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am