ՔՊ վարչախումբն այլևս օրինակարգ չէ և վերջնականապես կորցրել է ժողովրդավարական ինքնիշխան պետություն կառուցելու բոլոր հնարավորությունները

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ի դեմս «Հայաստանի դոմոկրատական կուսակցության», «Ազատություն» կուսակցության, մի շարք հասարակական կազմակերպությունների և անհատների, խստագույնս դատապարտում է հունիս 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում իրենց քաղաքացիական խաղաղ անհնազանդությունն իրականացնող ցուցարարների հանդեպ ՀՀ ոստիկանական բազմահազար ստորաբաժանումների կողմից կիրառված անհամաչափ, բիրտ ուժը, որի հետևանքով 100-ից ավելի մեր հայրենակիցներ՝ կանայք, մանկահասակ երեխաներ, տղամարդիկ ստացել են մարմնական լրջագույն վնասվածքներ և այսօր էլ գտնվում են հիվանդանոցներում։ Հատկապես թիրախավորվել են իրադարձությունների լուսաբանումն իրականացնող լրագրողները՝ իրենց տեսախցիկներով։ Մեր խաղաղ հայրենակիցների հանդեպ սադրանքի հրահրմամբ, դավադրաբար, առանց վաղօրոք նախազգուշացման, դրանց կիրառման վերաբերյալ օրենքի բացահայտ խախտումով, կիրառվել են իրավիճակին բացարձակապես անհամարժեք հատուկ միջոցներ, լուսաձայնային և բեկորային նռնակներ, մահակներ, հընթացս նաև առևանգել են ցուցարարներին՝ փորձելով ապօրինի կալանավորումների միջոցով վախ և խուճապ տարածել։ Իրադարձությունների ժամանակագրությունը վկայում է, որ այս ծանր վնասվածքներ առաջացնող միջոցների կիրառումը նախորդել է ԱԺ-ից Փաշինյանի և որոշ նախարարների հեռանալն ապահովելու համար՝ այն բանից հետո, երբ շարժումը գլխավորող և ընդդիմության վարչապետի թեկանածու Բագրատ սրբազանը լոկ հայտարարել էր իր առաջարկը՝ միայնակ մտնել ԱԺ և բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելով մեր հայրենակիցների կամքը։ Արձանագրում ենք, որ նման բիրտ ուժով քաղաքացիների ազատ կամարտահայտումը ճնշելու ՀՀ ներքին գործերի նախարարության վտանգավոր գործելակերպը, իսկ ՆԳՆ-ն անմիջաբար ենթակա է ՀՀ վարչապետի պաշտոնին գտնվող Նիկոլ Փաշինյանին, վկայում է, որ ՔՊ վարչախումբն այլևս օրինակարգ չէ և արդեն վերջնականապես կորցրել է ժողովրդավարական, ինքնիշխան պետություն կառուցելու բոլոր հնարավորությունները։
«Միասին» շարժումը կոչ է անում ՀՀ ոստիկաններին չդառնալ քաղաքական բռնաճնշման գործիք ժողովրդին քվեն առ ոչինչ դարձրած իշխանական վարչախմբի ձեռքում։ Միաժամանակ մեր հորդորը և պահանջն ենք հղում ՀՀ և արտերկրի միաջազգային իրավապաշտպան ու պատկան բոլոր կառույցներին, դեսպանատներին ուշադիր ծանոթանալ կատարվածի փաստագրությանը և համարժեք գնահատական տալ՝ առաջնորդվելով մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքներով և ոչ թե թվացյալ քաղաքական նպատակահարմարությամբ։ Ակնահայտ է, որ ՀՀ սահմանադրությունը և օրենքները, պետական շահերն ու ժողովրդավարությունը ոտնահարող վարչախումբը պետք է հեռանա, ՀՀ իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին։

 

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական
շարժման համակարգող խորհուրդ
13․06․2024թ․

դիտվել է 566 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am