Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում «Land Rover Sport» մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Նորաշեն-Հարավ-արևմտյան թաղամաս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նշված հատվածում կառուցվող «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի պաշտպանիչ երկաթե ճաղավանդակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դեֆանս Հաուզինգ» ընկերության աշխատակիցները՝ ընկերության բուժակի գլխավորությամբ, ով օգտագործել է նաև բուժկետում պահվող բժշկական պարագաները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և տեղում իրականացրել են հերթապահություն։
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը