Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր վախերով ու կպչուն մտքերով: Իսկ վերջին օրերին մայրաքաղաքում տեղաշարժվող զորքի քանակը մատնում է այդ վախերի չափի ու անհաղթահարելի լինելու մասին: Անգամ ամենաչնչին զանգվածային ակցիաների, խաղաղ անհնազանդության քաղաքակիրթ դրսեւորումների ժամանակ ուժայինների ամբողջական բանակներ են դուրս բերվում` պատ կազմում, որպեսզի «պաշտպանեն» Փաշինյանին: Ազգային ժողովում էլ անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվում, որոնք ժողովրդի կողմից սիրված, լեգիտիմ վարչապետի կերպարի հետ բոլորովին չեն համատեղվում: Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետն ունի անհաղթահարելի վախեր: Փաշինյանը երեկ մի խումբ ՔՊ-ականների հետ այցելել է Ազգային ժողովի բուֆետ, բայց ոչինչ չի համտեսել: Թերեւս, նրան թվում է, թե միջնադարյան արքունական տներում ընդունված սովորույթի համաձայն` իրեն կարող են թունավորել: Կառավարության տեսահսկողական տեխնիկայի նոր խմբաքանակ են գնում: Օրենքով ոչ միայն Փաշինյանին, նրա ընտանիքին, այլեւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին ու նրանց ընտանիքներին անվտանգության ծառայություն է տրամադրվում, ինչը նախկինում չկար: Այսինքն՝ պետության, հարկատուների վրա այս մարդկանց պաշտպանությունը խիստ թանկ է նստում: Եվ պետական ապարատն էլ, ի տարբերություն մինչեւ 2018 թվականը եղած վիճակի, շատ մեծ գումարների ծախս է պետբյուջեի համար: Այնպես որ, երբ նախկինների թալանից են խոսում, թող պետական ծախսերը համեմատեն նախկինի հետ, տեսնեն, որ դրանք անհամեմատելի են: Մենք զրուցել ենք հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ` իշխանական վախերի եւ հոգեբանական վիճակի մասին:

- Ամեն ինչից ակնհայտ է, որ այս իշխանություններն ունեն մեծ վախեր, չհաղթահարվող տագնապներ եւ վախը չեն շրջանցում անգամ այն ժամանակ, երբ շրջապատված են մեծաքանակ ուժայիններով: Դա ինչո՞վ է պայմանավորված:

- Ամեն ինչ կախված է անձից: Ի՞նչ է վախը, վախն էմոցիա է, իսկ էմոցիան առաջանում է մտածական պրոցեսների արդյունքում: Մարդիկ կարող են իրար նման մտածել, սակայն ինդիվիդուալ առումով տարբեր են: Մեկը մտածում է, որ կարող են իրեն վնասել, մյուսը մտածում է, որ կարող են վնասել իր մերձավորներին: Ինչ մտածում է, նման հույզեր էլ առաջանում են: Ամեն մեկի վախը յուրովի է: Եվ միայն իրենք գիտեն:

- Հետեւելով Նիկոլ Փաշինյանի վարքին` ժեստերին, խոսքին, ի՞նչ եք կարծում՝ նա ի՞նչ հոգեբանական վիճակում է:

- Չեմ կարող ասել հստակ, բայց, իմ կարծիքով, նա այսօր մինիմում պետք է հոգեբուժական խնդիրներ ունենա:

- Ինչո՞ւ:

- Այն ամենը, ինչ նա արել է մեր երկրի, մեր ժողովրդի համար, իր ու իր կառավարության տված «պռավալները» նորմալ, գիտակից մարդու մոտ կարող էին առաջացնել շատ լուրջ մեղքի զգացողություն, լուրջ հոգեբանական խնդիրներ: Բայց եթե նա այդքան բանը չի գիտակցում, սա էլ առանձին լուրջ թեմա է: Գիտակցել այն ամենը, ինչ գիտակցում է շարքային քաղաքացին, կարծում եմ` երկրի ղեկավարը պարտավոր է: Այդ ամենը գիտակցելով՝ հոգեպես առողջ մարդը կխելագարվեր իր արարքներից: Այդ մարդը եթե չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնեն եւ նախ ստուգեն նրա մեղսունակությունը:

- Կիրանցում տներ են հանձնվում Ադրբեջանին, իշխանականները Ֆեյսբուքում գրում են, որ տեղի է ունենում պատմական կարեւոր, հայանպաստ իրադարձություն: Նման հայտարարություններ անելուց հետո ի՞նչ կարող ենք ենթադրել՝ նրանք իրենց արարքների լրջությունը պատկերացնո՞ւմ են:

- Չի՞ գիտակցում, թե՞ այդպես է ցույց տալիս․ այ, այդ հարցին ես կդժվարանամ պատասխանել: Պոպուլիզմը նրա գլխավոր գործիքն է: Իր համար ականջահաճո հայտարարություններ անելը սովորական բան է: Բայց գուցե շատ լավ էլ գիտակցում է, թե իրականում ինչ է կատարվում:


- Մեղքի զգացում ունենալու դեպքում ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ:

- Մեղքի զգացումն իր հերթին հույզ է, ինչպես վախը, տխրությունը, ափսոսանքն ու ամոթը: Խնդիրներ կարող են առաջանալ նեւրոզների, դեպրեսիայի տեսքով: Հոգեբանության մեջ շատ խնդիրներ բացատրվում են ներքին կոնֆլիկտներով: Դա այն է, երբ մարդու մտածածի հետ բախվում է իրականությունը: Եթե մարդը մի արարք է անում, որից վախենում է, դա արդեն իսկ ներքին կոնֆլիկտի առիթ է: Դա նշանակում է, որ մարդը գիտակցում է, որ սխալ քայլի է դիմում:

- Իսկ Աննա Հակոբյանի վարքագիծն ինչպե՞ս կգնահատեք:

- Նրանք՝ երկուսն էլ ունեն խնդիրներ: Եթե մարդը սկզբում խաղաղ է լինում իր կերպարով, հետո ակնհայտ անադեկվատ քայլեր է անում, դա նշանակում է, որ իր հոգեկան աշխարհի հետ մի բան այն չէ:

- Շատ հաճախ նրանք իրենց երեխաներին էլ են ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ: Ապրիլի 24-ին Աննա Հակոբյանը դստեր հետ էր գնացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հետո Վայն դեյի ժամանակ Սարյան փողոց էին գնացել` մյուս դստեր հետ...

- Սովորաբար մեծն է փոքրին պաշտպանում: Բնությունը մարդուն, կենդանուն ստեղծել է, որպեսզի ուժեղը՝ թույլին, մեծը փոքրին պաշտպանի, այլ ոչ թե հակառակը: Ստացվում է, որ այս մարդիկ գնում են բնության դեմ:

«Հրապարակ»

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բաքվի ժամանակով Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի 13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի՝ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ Նիկոլական դատավոր «Շոու Տաթոն» մեղավոր ճանաչեց Սահմանադրական դատարանի (ՍԴ-ի) դատավոր Հրայր Թովմասյանին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը. Արա Պողոսյան Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Մահացել է Արտաշես Գեղամյանը «Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». Շարմազանով Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am