Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով

Ոստիկանապետ «Նիկոլի Արամը», ով այսօր ջարդի ենթարկեց ժողովրդին, ով Նիկոլից գեներալի կոչում է վերցրել և ով հասցրել է պղծել ու ուրանալ հայ ժողովրդի բոլոր սրբազան արժեքները, այդ թվում Արցախն ու Մայր Աթոռը, ունի միայն մեկ դավանանք` փող։ Այս հանգամանքը ամբողջովին համապատասխանում է նրա ուղեղի և արժեհամակարգի մակարդակին։

Մենք դեռևս չենք ներկայացնում, թե Նիկոլի Արամի մասին ինչեր է պատմում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ Բայց կներկայացնենք Hayastan.news-ի հրապարակումը միլիոնատեր Նիկոլի Արամի և նրա որդիների մասին

«ՆԳՆ փոխնախարարներից մեկի՝ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի երեք որդին աշխատում են պետական կառույցներում, պատկառելի ունեցվածք են դիզել, Երևանի քաղաքապետարանից հող են գնում, որդիները, այդ թվում ոստիկանը, նաև մեքենաների առք ու վաճառքով է զբաղվում։

Hayastan.news-ի տեղեկություններով՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդիներից Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ խոշորացված համայնքի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի խորհրդականն է։
Նա ևս ընտրություններին գոռացել է՝ ապագա կա, Արտաշատում ՔՊ-ի ցուցակով 6-րդ համարն է եղել։ Համայնքից հայտնեցին նաև, որ նա «հայտնի խաբար տանող-բերող է»։

Ի դեպ, Հրաչյա Հովհաննիսյանը, բավականին հարուստ է․ Երևանում՝ Շենգավիթում, սպասարկման տարածք ունի, 2018-ին Կոտայքում է հողամաս գնել, 2021-ին Երևանում է հողամաս գնել, որի գինը 1 մլն 484 հզր դրամ է, ընդ որում՝ հողամասը գնել է Երևանի քաղաքապետարանից։

2022-ին հասարակական նշանակության ևս մեկ շինություն է ձեռք բերել Շենգավիթում, աղբյուրը չի նշում, սակայն Hayastan.news-ին հայտնեցին՝ տեղեկություններ կան, որ այն ևս Երևանի քաղաքապետարանից է ձեռք բերել։

Հրաչյա Հովհաննիսյանը 2020-ին BMW մակնիշի մեքենա է գնել, 2022-ին ևս մեկ BMW է ձեռք բերել 25 հազար դոլարով, որը վաճառել է 17 մլն 600 հզր դրամով։
Արտաշատի համայնքապետարանից տարեկան ստացած աշխատավարձը նշել է 3 մլն 264 հզր դրամ, կանխիկ 2023-ի սկզբին ունեցել է 1 մլն դրամ, տարվա ավարտին՝ 17 հազար դոլար։

Արամ Հովհաննիսյանի մյուս որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում՝ որպես Իրավաբանական վարչության վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի բաժնի գլխավոր մասնագետ։

Վեց անշարժ գույք ունի, որից մեկը Վրաստանում։

Hayastan.news—ը պարզեց, որ Էդգար Հովհաննիսյանը 2017-ին համատեղ սեփականության իրավունքով Երևանում է բնակարան ձեռք բերել, 2018-ին Սյունիքում ամառանոց ու հողամաս է նվեր ստացել, 2020-ին համատեղ սեփականության իրավունքով բնակարան է գնել Երևանում, 2022-ին Վրաստանում է բնակարան գնել․ մեզ հասած տեղեկություններով՝ Բաթումիում՝ նորակառույց համալիրում։

Բանկում 16 մլն դրամի ավանդ ունի, բանկային հաշվին 2 մլն դրամ ունի, ստացված վարկերի մնացորդը 26 մլն 257 հզր դրամ է:

Արամ Հովհաննիսյանը երրորդ որդուն՝ Կառլեն Հովհաննիսյանին, աշխատանքի է տեղավորել ոստիկանությունում։

Կոտայքում այս որդին ևս հողամաս է գնել 2018-ին, Արտաշատում առանձնատուն ունի, 2021-ին IZH բեռնատար է գնել։ Ոստիկան որդին COPART–ից 2022-ին մեքենա է գնել 12 000 դոլարով, 7 մլն 230 հզր դրամով վաճառել է։
Նա նշել է, որ 2023-ին բանկային քարտին 800 դրամ ունի, կանխիկ՝ 5 մլն 500 հզր դրամ,ՆԳՆ-ից աշխատավարձ է ստացել 5մլն 280 հզր դրամ։»

դիտվել է 993 անգամ
Լրահոս
Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «Audi»-ում Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am