Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում. Փաշինյան

Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ տեղի է ունենում սահմանազատման գործընթացում, առնվազն հավասարաբար ՀՀ-ի՝ մեր Կառավարության նախաձեռնությունն է: Ինչո՞ւ՝ արձանագրելու համար Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Եվ ես դա ասել եմ, եթե ոչ շատ ուղիղ, առնվազն մի քանի անգամ այս թեմային անդրադարձել եմ, այդ թվում՝ խորհրդարանական ամբիոնից իմ ունեցած ելույթներում:

Դա թյուրընկալում է և թյուրըմբռնում»,- ասաց վարչապետը:

Դիտարկմանը, որ մինչեւ հիմա Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրս չի եկել, այդ հատվածները չեն սահմանազատվել, Փաշինյանն ասաց. «Այդ սահմանները չսահմանազատվեցին փոխադարձ պայմանավորվածությամբ: Որովհետեւ նույն տրամաբանությամբ Ոսկեպարում կային մեծ պրոբլեմներ: Ես գնացել եմ Ոսկեպար, քննարկել եմ Ոսկեպարի բնակիչների հետ, լսել եմ նրանց, եւ նաեւ չեմ կարող ասել, որ օրինակ, Ոսկեպարի, կամ Բաղանիսի, կամ Կիրանցի, կամ Բերքաբերի բնակիչները ինչ ասել են, ինչ հարց դրել են, մենք այդ հարցերը լուծել ենք, բայց այս գործընթացում, որ տեղի է ունեցել, էականորեն հաշվի են առնված Ոսկեպարի ժողովրդի տեսակետները: Հետո գնացել ենք Բերքաբերի ժողովրդի հետ ենք խոսել, որովհետեւ այստեղ որոշակի ընկալումների տարբերություններ կան:

Երբ առաջին անգամ գնացել էի Ոսկեպար, սեղանին էի դրել հենց այն տարբերակը, որը դուք հարցնում եք: Ոսկեպարի բնակիչները փաստարկել էին, թե ինչու գոնե այս փուլում դա լավ տարբերակ չի:

Մենք ասել ենք՝ մեր պատկերացնում այն է, որ պետք է սահմանազատում անենք այսպես, բոլոր 4 գյուղերի տարածքում: Ոսկեպարի բնակիչները բողոքել են, ասել են՝ դա իրենց համար անընդունելի է: Իրենք ուրիշ տարբերակ են առաջարկել: Ես ասել եմ՝ ձեզ լսեցի, գնամ, կգամ, կասեմ, թե ինչն ենք համարում ռացիոնալ, ինչն ենք համարում իրագործելի: Ես ասել եմ՝ դուք բարձրացրել եք, պայմանական, 5 հարց, դրանցից երեքը լինում է լուծել, երկուսը չի լինում: Ոսկեպարցիներն ասել են՝ հարց չունենք, եթե տենց ենք գնում, մենք հանդուրժողաբար կվերաբերվենք այդ տարբերակին:

Դրանից հետո գնացել ենք Կիրանց, ասել եմ՝ դուք 5 հարց էիք բարձրացրել, էլի պայմանական, ձեր բարձրացրած հարցերից 2-ն է լինում լուծել: Կիրանցի բնակիչները, որ առաջին հանդիպումից հետո ավելի պոզիտիվ էին, հանդիպումից հետո պատկերը փոխվեց»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք նա հաշվի է առել բնակիչների ցանկությունը, վարչապետը տվեց դրական պատասխան:

«Այո՛, այդ թվում»,- պատասխանեց վարչապետը:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «Audi»-ում Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին տեղափոխել են անվտանգ վայր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am