Մեր Հաց բերողն ու մեր Լեւոն Հայրապետյանը

Այս գիշեր կալանավայրում վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Վերջինս չնայած վատառողջ էր, սակայն պատիժը կրում էր ընդհանուր խցում :Լևոն Հայրապետյանի վերջին ցանկության համաձայն, նրան կհուղարկավորեն Մոսկվայում՝ ծնողների շիրիմի մոտ։ Հայրապետյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: Անցած տարվա ապրիլին նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չի ճանաչել։Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել էին դատավճիռը, սակայն անցած տարի հունիսին Մոսկվայի քաղաքային դատարանն այն օրինական է համարել: Նույն՝ «Բաշնեֆտ»-ի գործով էր անցնում նաև «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը։ Ռուսական աղբյուրների համաձայն՝ այս գործի հիմքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ, «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինի և Եվտուշենկովի բիզնես շահերն էին: 2018-ին Հայրապետյանը պետք է ազատ արձակվեր՝ լրանում էր նրա ազատազրկման ժամկետը: Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկված Լևոն Հայրապետյանը տևական ժամանակ քաղցկեղով հիվանդ էր, և նրա փաստաբանները վերջինիս խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացնում, որն այդպես էլ չփոխվեց։Ունենալով չափազանց լուրջ առողջական խնդիրներ,դրանց բնույթը և ծանրությունը, ի վերջո մարդկային պարզ կարեկցանքն ուղղակի պահանջում էին բուժումն ապահովել քաղաքացիական հիվանդանոցում: Հայրապետյանի մահվան արձագանքները, ինչպես սպասվում էր, ուղղված են հայաստանյան իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի դեմ։ Ակտիվ հանրությունը հենց նրա խղճին է թողնում արցախյան բարերարի մահը, քանի որ Սերժ Սարգսյանը, շատերի համոզմամբ ի զորու էր Հայրապետյանին դուրս բերել բերդից՝ գործի դնելով պետական համակարգը։ Սակայն, ենթադրենք Սերժ Սարգսյանի հետեւողական քայլերի արդյունքում Հայաստանի պետական ու իրավապաշտպան կառույցները անգործությունից գործի անցնեին, ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով, իրավապաշտպան կազմակերպություններն ու ՄԻՊ-ը սեփական ուղիներով աշխատանքներ տանեին ռուսաստանյան գործընկերների հետ, ապա ինչպիսին կլիներ վերջիններիս արձագանքը։ Չմոռանանք, որ սա Հայաստանն է, որտեղ կյանքին սպառնացող հիվանդություն ունեցող մարդկանց պահել են ազատության մեջ զուտ հումանիստական արարքի պատճառով, չէ՞ որ մեր դեմ կուղղեին Հաց բերող Արթուրի ծանրակշիռ փաստարկը առ այն, որ Հայաստանի իշխանություններն էլ չեն փայլում հումանիզմով։ Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ կապվածը նախադեպային չի կարելի դիտարկել մի շարք առանձնահատուկ պատճառներով։ Նախ, որ նրան կանացի խալաթ հագցրեցին ռուսական բանտում՝ կարելի է ասել պիկին հասցնելով Հայաստանում հակառուսական տրամադրությունները, եւ հենց այս հանգամանքով պայմանավորված երկարատեւ ու հետեւողական պայքար ընթացավ, ինչի արդյունքում Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան։ 2014 թ․օգոստոսի 10-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի հետ ԼՂ հարցով բանակցություններից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Լևոն Հայրապետյանի հարցը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանի նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ»,- հարցազրույցի ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը: Սակայն ցայսօր որեւէ արձագանք չկա պաշտոնական Մոսկվայի կողմից, ինչը ոչ այնքան անձին ուղղված վերաբերմունքի ցուցանիշ է, որքան պետության։ Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am