Հիմա հունիսի 17-ին լինելո՞ւ է արտահերթ նիստ, թե՞ չի լինելու
![Հիմա հունիսի 17-ին լինելո՞ւ է արտահերթ նիստ, թե՞ չի լինելու](/timthumb.php?src=/disc/12-06-24/d04d0541c2bc041300b30e1e3699b31b.jpg&w=708)
«Իրավունք» թերթը գրում է. «Անկախ նրանից, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչեւ երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինսյանը պնդում է` նիստը կայանալու է:
-Սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է եւ պետք է գումարվի: Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք եւ գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավարությունն անելիք չունի եւ պետք է հեռանա։
Հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, նիստը գումարվելու է: Ինչ վերաբերում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի անցկացմանը, այն հակաօրինական է եղել, քանի որ ԱԺ նիստին զուգահեռ չեն կարող նիստ հրավիրել, մեզ էլ որեւէ կերպ չեն զգուշացրել, որ նիստ են ացկացնում:
Սակայն դա ոչ մի ձեւով չի ազդում, որ, կրկնում եմ` հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, իրավունքի ուժով գումարվի ԱԺ արտահերթ նիստ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում