«Դուբինկեքով» կմտնեն ԱԺ.Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կրքերը չեն հանդարտվում։ Այսօր ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ելք»-ի նախագիծը` այս դեպքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար: Ըստ առաջարկի` հանձնաժողովը կազմված է լինելու 10 անդամներից: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նկատեց, որ հիմքում չեն կցվել միջադեպի մանրամասներ, թե կոնկրետ որ արտահայտությունն է, որ ըստ նրանց՝ խախտել է էթիկան: Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը հակադարձեց` ԱԺ կանոնակարգ օրենքում նման պահանջ չկա: Հրայր Թովմասյանը հորդորեց` գոնե բանավոր խոսքում ներկայացնել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կողմերին հանդարտության կոչ արեց. «Բարձր կանգնեք դեպքի հանգամանքներից եւ փոխադարձ հասկացողության պայմաններում փորձեք ընդհանուր հայտարարի գալ: Նման ապացուցողական բազայով բարդ է լինելու հարցը քննել եւ որոշում կայացնել»: «Ինչ որոշում էլ տանք, սուբյեկտիվ է լինելու։ Իսկապես պետք է արմատախիլ անել, ԱԺ-ն ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չէ, ինչ որոշում էլ կայացնենք, մյուս կողմը մեղադրելու է սուբյեկտիվ որոշման մեջ»,-ասաց նա: Ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը, ով բողոքեց, թե հենց առաջին պահին զարմանալի քննարկում է սկսվել, անհարկի շահակում է, թե ինչու է «էս տառը կանաչ, պետք է շագանակագույն լինի, ինչու միջադեպը ներկայացված չէ»: Փաշինյանը հերթով անդրադարձ կատարեց բոլոր ելույթներին․«Պարոն Թովմասյանը նախարար, պատգամավոր ժամանակ ինչ օրենք ասեց, բերեց մտցրեց, հիմա մեր նախագծի մասին ասում է, թե համաձայն եք երկու պատգամավորների պահվածքն էլ քննենք»։ Գեւորգ Պետրոսյանի ելույթին էլ անդրադարձավ․ «Պարոն Պետրոսյան, որ Դուք էլ ասում եք, թե իրեղեն ապացույց չկա, գնացեք Ձեր կուսակցության պատգամավորների հետ խոսեք, տեսեք ինչ են ասում: Նոր Ձեր կողքը նստած էր, ու՞ր գնաց Նապոլեն Ազիզյանը, հարցրեք իրան: Հանձնաժողովը ստեղծվում է, որ իրավիճակը քննարկի, ինչ ասել է, թե ապացույց չկա: Էդ, որ ասում եք, թե հինգ տարի իրար հետ աշխատելու եք, մենք էլ ասում ենք, թե պետք է իմանանք, ինչ պայմաններում ենք աշխատելու: Եթե այս միջադեպը գնահատական չստացավ, ապա անկախ նրանից, թե հետո ապացույցներ կլինի, թե ոչ, բայց նման դեպքերը միշտ էլ միջանցքներում կրկնվելու են: Սա մեր նախագիծն է, ունե՞ք ուրիշ նախագիծ, բերեք, դրեք շրջանառության մեջ: Ունե՞ք մտահոգություն պատգամավորների գրառումների վերաբերյալ, ուրեմն ստեղծեք ժամանակավոր հանձնաժողով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան կոշիկները Արտաշես Գեղամյանով մաքրելու համար: Ստեղծեք, բերեք, ես էլ կողմ կքվեարկեմ: Հրայր Թովմասյանն ասում է, թե մեկ հոգին ավել է: Իբր հանրապետականների կարծիքները տարբեր են, այդ հանձնաժողովում էլ պետք է համակարծիք չլինեն, ուզում են ստեղծվելիք հանձնաժողովի 10 անդամը դարձնել 9-ը: Ուզում է 71 հոգի լինեք, ուզում եք 171 հոգի եղեք, մեկ է ձեռքերներդ մեկ հոգու նման վերեւ եք հանում: Սա մեր առաջարկած նախագիծն է, ուզում եք ընդունել, ուզում եք մի ընդունել»,- ասաց Փաշինյաը նկատելով, որ իրենք խնդիր չունեն, խորհրդարան կարող են գալ նաեւ «դուբինկաներով»։ Հարցի քննարկումը հետաձգվեց: «Ելք»-ը կներկայացնի նախագծի լրամշակված տարբերակ`հաշվի առնելով առաջարկները։ Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am