Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին
Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են բստրել և փորձում են հրամցնել: ԱԺ-ում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց։
Ընդդիմադիր պատգամավորը սուտ որակեց այն, որ տեղի ունեցող գործընթացները, շարժումը դրսից ֆինանսավորված է։
«Իրենց նշանակած Գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա, ասում է չկա: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալին հարցնում ես, ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձայն չեն հանում, որովհետև եթե կա դրսից ֆինանսավորում, այդ մարդիկ պետք է պատասխան տան»,- ասել է պատգամավորն ու ավելացրել. «բա այդ ստերը հիմնավորող մի բան բերեք, ասեք՝ դրսից մի կոպեկ եք ստացել, մենք էլ կասենեք բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս բա դրա մասին ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք ձեր դրսից ֆինանսավորումը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։
Մյուսը այդ բրինձը, գաղտնալսումները, որ լսում եք որտեղի՞ց եք լսում։ ԱԱԾ-ն գալիս ձեզ հետ գաղտնալսման մասին խոսո՞ւմ է: Հա ԱԱԾ-ն բրնձի մասին է հրապարակել, վըննամանի մասին էլ է հրապարակել բա այդ ստի տակից ո՞նց եք դուրս գալու»,- ասաց նա։
Նրա այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները կրկին տեղից արձագանքեցին, ինչին ի պատասխան Արթուր Խաչատրյանն ասաց․ «Հանգիստ նստեք տեղներդ, ուրեմն էլ չմեկնաբանե՛ս իմ խոսակցությունը, իյա: Այստեղ ֆուտբոլային մեկնաբա՞ն է նստել, մեկնաբանում է խոսքերս»։
Ապա` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն Խաչատրյանի խոսափողը և հավելեց, որ ելույթն ավարտվել է։
Աղբյուր` Փաստինֆո