Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանության շարքերում աստիճանաբար մեծ դժգոհություն է հասունանում՝ մի քանի պատճառներով: Համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ՝ ոստիկանները դժգոհում են, որ իրենց անընդհատ շահագործում են: Հատկապես նախորդ օրը երեկոյան ու ամբողջ գիշեր ոտքի վրա անցկացնելուց և հյուծվելուց հետո երեկ ոչ բոլորն են պատրաստակամ եղել դուրս գալ ծառայությանը:
Տհաճ վիճակում չհայտնվելու համար, մեր տեղեկություններով, փորձ է արվել էլի ոստիկաններ ներգրավել մարզերից, սակայն դա էլ իշխանությունների սրտով չէ, որովհետև նախ՝ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ գործ ունեն մարզայի ոստիկանները Երևանի անհնազանդության ակցիաների ժամանակ, երկրորդ՝ այդ պարագայում մարզերում ընդհանրապես ոստիկան չի մնա: Մյուս դժգոհությունը, մեր տեղեկություններով, վերաբերում է նրան, որ առանձին ոստիկանների, հատկապես բերետավորների պատճառով վարկաբեկվում է ողջ ոստիկանությունն, ու հասարակության զայրույթը տարածվում է բոլորի վրա:
Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները «հարցի լուծումը», կարծես թե, կրկին գտել են պարգևավճարներ խոստանալու տեսքով:
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը