Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին
Աթոռ, փող և վախ՝ Բագրատ Սրբազանի մեկնաբանմամբ այս երեք գործոններն են ստիպում ներկայումս իշխանության մեջ գտնվող տարբեր դերակատարներին, որոնք ժամանակին մեծ բախտավորություն էին համարում իր օրհնությունը, այսօր լռել։ Այս մասին Սրբազանը նշեց Բաղրամայն պողոտայում լրագրողների հետ հանդիպման ճեպազրույցում։
Լրագրողները նաև հարց ուղղեցին՝ ի՞նչ է փոխվել Իշխան Զաքարյանի մոտ, որ նա չի ստորագրել այն փաստաթղթի տակ, որը անհրաժեշտ էր անվստահություն հայտնելու համար ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար, Բագրատ Սրբազանը արձագանքեց. «Ես չգիտեմ ինչ է տեղի ունենում։ Ես էդ գործընթացի մեջ չեմ»։