Մարզերում ոստիկան չի մնացել, քրեական ոստիկանության աշխատողներն էլ են քաղաքացիական համազգեստով այստեղ (video)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիշերը Բաղրամյան պողոտայում խաղաղ է անցել.«Լույսը բարով է բացվել, առանց միջադեպերի։ Ինքս էլ այստեղ եմ մնացել։ Քիչ մնաց, ամեն ինչ կախված է ժողովրդի ճնշումից։ Դա ժողովրդի արդարացի պահանջն է։ Կարծում եմ՝ իրենք այդ ամենը հաշվի կառնեն։ Իրենք են ասել, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ուրեմն պետք է հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում․
