«Նոր տնօրենին էլի ներս չենք թողնելու»․թիվ 17 հատուկ դպրոցում չեն հանձնվում

Երեւանի հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում կրքերը չեն հանդարտվել։ Ուսուցչական կոլեկտիվը կազմ-պատրաստ սպասում է եւ թույլ չի տալու, որպեսզի կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանը ամեն գնով այս դպրոցի տնօրեն նշանակի իր կուսակից եւ խորհրդական Բագրատ Եսայանի կնոջը՝ Վերգինե Եսայանին։ Այս դպրոցը տարեսկզբին հայտնվեց կրթության եւ գիտության նախարարության, որից հետո՝ հասարակության ուշադրության կենտրոնում։ Դպրոցի տնօրենի պաշտոնի վրա աչք ուներ Բագրատ Եսայանի կինը։ Տիկին Վերգինեն Երեւանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրենի տեղակալն էր, բայց հավակնություններ ուներ դպրոցը ղեկավարելու, ինչին դեմ էր 17 դպրոցի կոլետիվը, քանի որ ցանկանում էր տնօրենի ընտրության սահմանված մրցույթով որոշել տնօրենի հարցը։ Իսկ տնօրենին ընտրում են դպրոցների խորհուրդները, որտեղ ներկայացված են նաեւ նախարարության ներկայացուցիչներ։ Թիվ 17-ում խորհրդի երկու նիստ է տապալվել , դրանք պարբերաբար հետաձգվել են նախարարության միջնորդությամբ։ Երբ թափուր տեղի մրցույթ է հայտարարվել, թեկնածություն է առաջադրել նախկին տնօրեն Ամալյա Հարությունյանի դուստրը՝ Հայարփի Մինասյանը։ Ըստ կարգի, եթե պարբերաբար չի կայանում խորհրդի նիստ, նախարարի հրամանով է նշանակվում տնօրեն։ Այդ ընթացքում, երբ դպրոցում տապալվում էին խորհրդի նիստերը, ըստ տեղեկությունների՝ Բագրատ Եսայանի կինը համապատասխան մրցույթի է մասնակցել եւ սերտիֆիկատ ձեռք բերել, որպեսզի կարողանա տնօրեն նշանակվել։ Եւ ահա, երկու օր առաջ Նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը եւ նախարարության մի քանի աշխատակիցներ ոստիկանների ուղեկցությամբ դպրոց են ներխուժել, որպեսզի Վերգինե Եսայանին ներկայացնեն նոր կոլեկտիվին։ Հարկ է նշել՝ քանի որ այս դպրոցում հիմնականում մտավոր խնդիրներով երեխաներ են ուսուցանում, դպրոցի դուռը մշտապես փակ է լինում․«Անկոչ հյուրերը չասացին այցի բուն նպատակը, ներկայացան, թե նախարարության աշխատակիցներ են» ,-պատմեց մեր զրուցակիցը։ Դրանից հետո կոլեկտիվը ահազանգել էր մամուլին ու սպառնում էր դասադուլով․«Շարունակելու ենք դասադուլը, բողոքի ակցիաները նախագահականի եւ կառավարության առջեւ, եթե այդ ձեւով, այդ ճանապարհով փորձեն ներս մտնել, մենք դեմ չենք որեւէ մեկին, պարզապես ցանկանում ենք օրինական մրցույթ անցկացնել, ով ընտրվի, թող նա էլ ղեկավարի դպրոցը»։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում էր տարածել, որով տեղեկացնում էր, որ թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն է նշանակվել Վերգինե Եսայանը. «Դպրոցի տնօրենի թափուր տեղի համար երկու անգամ հայտարարվել է մրցույթը, որոնք չեն կայացել իրավազոր չլինելու պատճառով: Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած հավակնորդները երեքն են՝ Վերգինե Եսայանը (Երևանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրենի տեղակալ), Հայարփի Մինասյանը («Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ` նախկին տնօրենի դուստրը) և Մարինե Աղաջանյանը («Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատության տնօրեն): Կատարված ուսումնասիրության արդյունքում ՀՀ ԿԳ նախարարի հրամանով տնօրեն է նշանակվել Վ. Եսայանը»։Կոլեկտիվի կողմից այս նշանակումը դատական կարգով բողոքարկվել է: Հավելենք նաև, որ նախկին տնօրենը, ով որոշել է դստերը փոխանցել իր պաշտոնը,  Նոր Նորքի թաղապետի տեղակալի մայրն է: ԿԳ նախարար Լևոն  Մկրտչյանը, մամուլում անդրադառնալով այս հարցին, հիշատակել է  կառավարության հանձնարարականը, ըստ որի պետք է արգելել դպրոցի տնօրենի պորտֆելի ժառանգաբար փոխանցումը մորից  աղջկան: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am