Շիրակի մարզի Կապս համայնքի դպրոցը փլվում է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Կապս համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները երկար տարիներ է` աշխատում ու սովորում են ծանր պայմաններում: Դպրոցը շուտով փուլ կգա։ Շինությունը վթարայնության 4-րդ աստիճան ունի: Հատակը, տանիքը, պատերը քանդուքարափ վիճակում են։ «Անզեն աչքով էլ երևում է, որ դպրոցը շատ խնդիրներ ունի թե՛ շենքի ներսից, եւ թե՛ դրսից»,- «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը։ 5 տարի դպրոցում սանհանգույց չի եղել, աշակերտներն օգտվել են բակում գտնվող զուգարանից։ Այս խնդիրը, սակայն կարգավորվել է՝ գումարը մի կերպ են հայթայթել՝ մի մասը դպրոցի բյուջեից, մյուս մասն էլ գյուղապետարանն է օգնության հասել։ Դասասենյակները երկրաշարժից հետո մինչև օրս ջեռուցվում են հեղուկ վառելիքով: Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Աշխատում են դասարաններում ապահովել պահանջվող 18 աստիճան ջերմությունը, թեև շենքի հյուսիսային հատվածներում 16 աստիճանը չի գերազանցում: Արևային օրերին դասասենյակներում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 24 աստիճան: Պատուհաններն էլ մի քանի շերտ պոլիէթիլենային ծածկով փակել են, որ քամին չսողոսկի դասասենյակներ։ Կրթօջախում մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել, սակայն, խնդիրը դրանով չի կարգավորվել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերի այսօրվա համարում։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am