Հայաստանում կձևավորվի Ոստիկանության գվարդիա

Հայաստանում նախատեսվում է ձևավորել Ոստիկանության գվարդիա, ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ այսպիսով կլուծարվեն: Ոստիկանության գվարդիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Փաթեթով հստակեցվում է Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը: Այն այլևս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում և հետևապես թե խաղաղ, թե պատերազմական դրությունների ժամանակ կգտնվի ՆԳՆ-ի ընդհանուր համակարգման և ոստիկանապետի անմիջական ղեկավարման ներքո: Ըստ այդմ՝ կունենա մաքուր ոստիկանական ստորաբաժանման կարգավիճակ ամբողջ ոստիկանական համակարգում: Հակառակ պայմաններում մենք գործող երկակի կարգավիճակ ունենք, որ զորքերը, չնայած լինելով Ոստիկանության ստորաբաժանում, մեկտեղում է արտաքին և ներքին անվտանգության ֆունկցիոնալը, որովհետև ուղղակի պարտականություն ունի մասնակցելու ՀՀ պաշտպանությանը»,-ասաց փոխնախարարը:

Հստակեցվել են Ոստիկանության գվարդիայի գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, քրեական վարույթի շրջանակներում ներգրավված անձանց պաշտպանություն, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը:

Գվարդիան լինելու է ամբողջովին նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը: Վերոնշյալ գործառույթներն այսօր սպասարկող ստորաբաժանումները, օրինակ՝ Ոստիկանության զորքերը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակը, Քրեական ոստիկանությունում առկա վարույթի շրջանակներում անձանց պաշտպանության ստորաբաժանումները դադարեցնելու են իրենց գործունեությունը, դրա փոխարեն ստեղծվելու է Ոստիկանության գվարդիան:

Գվարդիան տեղակայվելու է ոչ միայն Երևանում: Հանրապետությունում 3 մասերի է բաժանվելու, հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածներում Ոստիկանության գվարդիան կունենա իր ստորաբաժանումները: Գվարդիայի հրամանատարը կհամատեղի փոխոստիկանապետի պաշտոնը: Ոստիկանության գվարդիա մուտք գործող ցանկացած անձ պետք է անցնի համապատասխան կրթական խողովակով: Եվ այդ կրթական գործընթացի հաղթահարմամբ է միայն, որ անձը կարող է նշանակվել Ոստիկանության գվարդիայում: Ավտոմատ նշանակումներ չեն լինելու:

«Ի թիվս այլնի, ներմուծում ենք նոր ստանդարտ՝ ոստիկանական համակարգի կողմից ուժային միջոցների գործադրման տեսանկյունից: Օրենքի մակարդակում առաջին անգամ մանրակրկիտ կարգավորվում են այս հարաբերությունները»,-ասաց նա:

ՆԳ նախարարի հրամանով կնախատեսվի համապատասխան ստանդարտ օպերացիոն գործընթաց, որտեղ մանրամասն նկարագրված կլինեն, թե որ դեպքում ինչպես պետք է ուժային միջոցը գործադրվի, որ դեպքում հատուկ միջոցն ինչպես պետք է գործադրվի, որպեսզի նվազ միջամտությամբ հնարավոր լինի ապահովել անհրաժեշտ միջոցների ապահովումը:

Նախագծով վերացվում է այն արգելքը, որը վերաբերում է նախագահի, ԱԺ-ի, կառավարության նստավայրերի, դատարանների կամ քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա հավաքն անցկացնելուն: Սահմանափակումը հանվում է՝ հաշվի առնելով, որ պրակտիկան վկայում է հակառակի մասին, ցույցերը բավականին մոտ են իրականացվում այդ տարածքներին: «Եվ, եթե անձի բողոքն անմիջապես ուղղված է տվյալ կառույցին, տրամաբանական է, որ որևէ լրացուցիչ սահմանափակումներ այս տեսանկյունից չեն կարող լինել»,-ասաց Սարգսյանը:

Նախատեսվում է, որ նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերի 1-ից: Ոստիկանության գվարդիայի հրամանատարը կնշանակվի մինչև 2025թ հունվարի 10-ը՝ այն հաշվառմամբ, որ մինչև այդ իրականացվելու են ոստիկանների լայնածավալ վերապատրաստումներ: Վերջնական ձևավորումը կնախատեսվի հրամանատարի նշանակումից հետո երկամսյա ժամկետում:

Գույքագրվել է նաև Ոստիկանության գվարդիայի հնարավոր սպառազինության ցանկը: Լիովին նոր համազգեստ են նախատեսելու ծառայողների համար:

դիտվել է 595 անգամ
Լրահոս
Կարո՞ղ եք մասնակցել ընտրություններին, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար» Միջազգային դերակատարները աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է. վճիռը կհրապարակվի այսօր ժամը 21։00-22:00-ի սահմաններում Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոց Ինքն ու ՔՊ-ն հանձնել են Հայաստանի ավելի քան 200 կմ տարածք, ինչու չեն զոհվել. Քոչարյանը հակադարձեց Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․գտնվում է հացադուլավորների համար առանձնացված խցում Լադիմիր Լադիմիրիչ ասելուդ նայե՞նք, թե՞ «ռուսի ագենտ» բռնելուդ․․․ Նիկոլ Փաշինյանը սերիական մարդասպան է. Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am