ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների եւ նախարար Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է: ՔՊ-ական պատգամավորներն այլեւս անթաքույց եւ առողջապահական ոլորտը նախկինում ղեկավարող Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, արտահայտում են իրենց դժգոհությունն Անահիտ Ավանեսյանից: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցնող շաբաթ ՔՊ-ական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բավականին սառն են ընդունել ու ճանապարհել Ավանեսյանին՝ ի տարբերություն մյուս նախարարների, որոնց հետ նիստից դուրս նույն իշխանական պատգամավորները շատ ջերմ զրուցել են:

Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ բավականին սուր հարցեր էին տալիս Ավանեսյանին: Լարվածությունը ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարի միջեւ այնքան ակնհայտ է, որ անգամ Ավանեսյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, չկարողացավ կտրուկ հերքել դա, ինչպես նախկինում էր անում: Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ-ում ՔՊ-ականների քննադատություններն իր եւ իր ղեկավարած նախարարության հասցեին, նախարարն ասել էր. «Մի քիչ հասկանալի չէր, թե ինչն էր խնդիրը, որովհետեւ կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնելու պետական պատվերի շրջանակը, իրականացնում է, եւ մեր բյուջեի ավելացումն էլ դրա վառ օրինակն է», – փորձել էր արդարանալ Ավանեսյանը եւ վերջում էլ որպես ինքնարդարացում՝ գովեստի խոսքեր հնչեցրել ինքն իր հասցեին, թե՝ ինքը «լավ նախարար է»: Նրա այս խոսքերը «մեմ» էին դարձել՝ հայտնի հումորային սյուժեի երգի նման՝ «ես լավ տղա եմ»:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 371 անգամ
Լրահոս
Անհապաղ վիրահատման կարիք ունի քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Ամուսինները վրաերթի են ենթարկվել․ նրանց հոսպիտալացրել են Գարշանք ու գարշահոտություն են տարածում․ Շոկ։ Ցավ։ Ցասում։ Վրդովմունք։ Ամոթ Սուրբ Նիկոլոսը միակ նորահայտ սուրբը կլինի, որին կհավատա Նիկոլ Փաշինյանը Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները․Արաղչին՝ Բայրամովին Ալիևը հայ ազգին ասում է՝ «վայրագ, թալանչի, քոչվոր ազգ եք», ու ոչ մի արձագանք Հայաստանից Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Ռուբեն Վարդանյանին Յոթ Վերքում կեղծ պատարագից հետո մաքրման կարգ էր կազմակերպվել Քանի հոգով են ծեծի ենթարկել Հակոբյանին ԱԱԾ տնօրե՞նն է ծեծել տվել Միհրան Հակոբյանին Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները. տիրադավ, ուխտադավ և եղբայրադավ. պատգամավոր Փաշինյանը սխալվում է՝ ՀԱԵ-ն հիմնադրել են Քրիստոսի առաքյալները 1-ին դարում. fip.am Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր եկեղեցիներում Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Ինչքան «ֆեյք» կա երկրում` բոլորը քեզ, նսեմ ճիվաղ, քեզ մեծարող` բոլորը քեզ, չարքին ծառա` բոլորը քեզ «Արմավիր» ՔԿՀ-ի մատուռներում կատարվել է ազատազրկված անձանց մկրտություն Ասաց՝ կանենք Միքայել ջան, Ուրարտուին մենք պիտի տեր լինենք. Միքայել Բադալյանը՝ Միհրան Հակոբյանի մասին Բաքվում գտնվող Վիգեն Էուլջեքջյանից վերջին տեղեկությունները սարսափելի են․ ի՞նչ է ասել Վիգենի կինը (video) Հայրենիքն ու հայությունը վտանգված են․ մեզ մի անելիք է մնացել․ Բագրատունի (video) «Էս ո՞վ եք դուք․ Արշակի Սրբազանի գրպանը պլա՞ն եք գցում»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am