Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշո՞ւմ եք ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի, տեղակալի և մի շարք այլ անձանց կողմից հայտնի գործը։

Հիշեցնեմ ընդհանուր գծերով․ նախարարը, տեղակալը և մի խումբ այլ անձինք մեղադրվում են այն բանի համար, որ այդ խմբով խարդախությամբ հափշտակել են 238.418.100 դրամ։

Այդ խմբի անդամներից որևէ մեկն այս պահին բանտում չէ։ Ավելին՝ նախարարի տնային կալանքը (կարծեմ ավարտվել է) ոչ թե դատարանն ինքնուրույն էր կիրառել, այլ՝ քննչականն էր միջնորդել, որ հենց տնային կալանք լինի։ Հիմա այդ գործով մի խումբ անձինք ազատ շրջագայում են։

Իսկ հիմա այս գործի հետ համեմատենք Մարտակերտի քաղաքապետի գործը։

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, որը 65 տարեկան է, բոլոր պատերազմների մասնակից, մեղադրվում է 1.500.000 դրամ արժողությամբ ավտոմեքենան խարդախությամբ հափշտակելու համար։ Ի դեպ, հատկանշական է, որ այդ ավտոմեքենան առկա է, շարունակում է ծառայել իր հիմնական նպատակներին, իսկ էկոնոմիկայի նախարարության գործով հափշտակված 238.418.100 դրամը կերել են, չկա։

Հիմա Մարտրակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն այդ շինծու քրեական վարույթով կալանավորված է երկու ամիս ժամկետով։ Սա այն դեպքում, երբ այդ 1,5 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան որևէ կերպ չի հափշտակվել, այլ ընդամենը անվանափոխվել է, որպեսզի հնարավոր լինի խուսափել հարյուր հազարների հասնող տուգանքներից։

Եվ նորից․ ըստ մեղադրանքի
1) 239 միլիոն դրամ առերևույթ հափշտակած մարդիկ ազատ շրջագայում են, վայելում են կյանքը,
2) Ընդամենը 1,5 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան առերևույթ հափշտակած՝ 65 տարեկան և բոլոր պատերազմների մասնակից քաղաքապետը, ով Արցախում կորցրել է ամեն բան, գտնվում է բանտում։

Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում»։

դիտվել է 1317 անգամ
Լրահոս
Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am