Սրբազանի ծառայությունը Տավուշի թեմում ոչ պատմելու է, ոչ տեսնելու, այլ միայն զգալու. Սիրանույշ Մելիքյան

Սիրանույշ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բագրատ Սրբազանի ծառայությունը Տավուշի թեմում պատմելու բան չէ, դա տեսնելու բան էլ չէ, այլ միայն ԶԳԱԼՈՒ Է․
Մեկ-մեկ Տավուշով անցնելիս, որ մարդու մտքով անցնում է այդ աստվածային պահն օգտագործել ու մի քանի րոպե Սրբազանի օրհնանքին արժանանալ նոր հասնել տուն կամ գնալ որևէ գործի, անհնար է իրեն միայնակ գտնել՝ միշտ մարդկանցով լցված, շրջապատված․

Հիշում եմ ոնց եկավ կերպափոխեց սահմանամերձ համայնքներ օգնություն բերելու արատավոր ինքնադրսևորումը, մարդկանց սովորեցրեց, որ դուք առաքինություններով պարուրված եք, որ թող գան ձեզնից ապրել ու արարել սովորեն, գան ձեզնից ուժեղ լինել սովորեն․ ոնց պայքարեց մարդկանց քաղաքացիական, հոգևոր գիտակցության բարձրացման համար․

Ամենայն անկեղծությամբ եմ գրում․ Միայն Աստծուն է հայտնի ոնց ինքն սկսեց ապրեցնել զոհվածների ընտանիքներին, դա միայն այդ մարդիկ գիտեն, կփաստեն ու Աստված․

Բոլոր անհասկանալի իրավիճակներում տավուշցիները միշտ հավաքվում ու սպասում են Սրբազանին՝ պատերազմ, սահմանային միջադեպ, զինվորի հուղարկավորություն, սպասում ենք, որ գա ապրեցնի, գա խոսք ասի խաղաղվենք, գտնենք մեզ նորից․

Մանկասիրությամբ, մարդասիրությամբ, կրթասիրությամբ լցված է ապրել ու ապրում Տավուշի ազգաբնակչությունը Սրբազանի օրհնաբեր առաջնորդության ներքո,
Ամեն օր սովորեցրել է լինել ուժեղ քրիստոնյա, մեջներիցս հանել է խեղճությունն ու ամենաբարձր նշաձողի վրա է սահմանել հայրենատիրության զգացումը․․

Սրբազանի առաջնորդությունը Տավուշում դա ստանդարտ հոգևոր ծառայություն չէ ու չի եղել, եղել է դիրքապահի ձեռքից բռնած, բանակի առջևից քայլող, ամենավտանգավոր ճանապարհներով ընթացող լույս ու ուժ՝ ֆանտաստիկայի ժանրից դրվագներով-աչքերիս տեսածն եմ ասում․

Սրբազանի միջոցով ամբողջ աշխարհն իմացավ Տավուշի տեղն ու Տավուշի մասին․ Բագրատ Սրբազանը մարդկանց տան մթնոլորտի, համայնքների կենսամակարդակի բարձրացման, իսկական մտքափոխության, մարդկանց ժպիտի ու ծիծաղի մեջ շնչող ու ապրող հոգևորական է․ Տավուշում իր կյանքի կոչած ծրագրերի մասին՝ որպես հոգևոր ծառայության սոցիալական հայեցակարգ, կարող եք դիպլոմային աշխատանք գրել․

Սրբազանին հուլիսյանի օրերին Տավուշի սահմանին կպած ադրբեջանական գյուղերի բնակիչներն էլ էին լավ տեղը բերում, առաջնագծի ադրբեջանական զինակազմն էլ․ Իրենք էլ գիտեին մեր սահմանի ամրության ու ուժի հոգևոր խարսխի մասին․ Իսկ այդ վիթխարի խարիսխը մարդ է, առաջնորդ, սովորական միս ու արյուն՝ Բագրատ Արքեպիսկոպոսը, կամ ինչպես վերջերս ասում էինք՝ Սահմանի Սրբազանը․

Անկախ նրանից ինչ հավատքի կամ անհավատության կրող եք․ Սրբազանի՝ մտավորական հոգևորականի կերպարի մասին արտահայտվողներին ուզում եմ հիշեցնել «Քո Տեր Աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես» միտքը, դուք մեղքի տակ եք մնում առնվազն, որովհետև եթե տերը ձեզ օրհներ ու դուք մի օր տեսնեիք Սրբազանին Տավուշի մի որևէ գյուղում ծառայության ընթացքում, ծնկաչող ներողություն կխնդրեիք՝ անկախ ձեր ունեցած վերաբերմունքից եկեղեցու ու հոգևորականի նկատմամբ․

Հ․Գ. Բագրատ Սրբազանը շարունակում է մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, արքեպիսկոպոս, ինչպես նաև ՀԱԵ բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ:
Սրբազանը պարզապես սառեցրել է՝ ժամանակավորապես դադարեցրել է Տավուշի թեմի առաջնորդի եկեղեցական և վարչական լիազորությունները։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահպանում է իր նվիրապետական աստիճանը»:

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «Audi»-ում Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am