Արթուր Հովհաննիսյանը «մելկի» շուլերություն է արել` ներողությունը տեղադրել է ու ջնջել

Այսօր հայտնի դարձավ, որ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ստիպված է եղել ներողություն խնդրել 5-րդ ալիքից: Այս մասին գրում է hraparak.am-ը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում 5-րդ ալիք հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող գրառում էր կատարել, ինչի արդյունքում հեռուստաընկերությունը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ պատգամավորի: Եւ դատարանը վճռել է, որ Արթուր Հովհաննիսյանի կողմից 06.10.2020 թվականին ժամը 00:39-ին ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության «սքրինշոթ»-ը, որը վերնագրել է «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում», հայցվորի գործարար համբավն արատավորող (վիրավորական) հրապարակում է եւ պարտավորեցրել է պատասխանող Արթուր Հովհաննիսյանին իրեն պատկանող ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրել` գրելով. «Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Շարկ» ՍՊԸ-ից, ով հանրությանը ներկայանում է 5-րդ ալիք անվան ներքո՝ վերջինի անունն ու բարի համբավը արատավորող՝ «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում:

Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում» վիրավորական գրառումը հրապարակելու համար: Բացի այդ դատարանը Արթուր Հովհաննիսյանին պարտավորեցրել է նաև «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը փոխհատուցել 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար: Ի դեպ, առաջիկայում Հովհաննիսյանին նման այլ վճիռներ էլ են սպասվում. «Հրապարակը» նույնպես դիմել է դատարան` նրա կողմից կայքի հասցեին արված վարկաբեկիչ հայտարարությունների համար:

Չափն ու սահմանը կորցրած ՔՊ-ականները պետք է իմանան` լրատվամիջոցներին զրպարտելն անպատիժ չի մնալու: 5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը «Հրապարակին» պատմեց, որ ՔՊ-ական պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս «մելկի» շուլերություն է արել և իրականում ներողություն չի խնդրել այնպես, ինչպես դատարանն է պահանջել. «Բավականին խառը պատմություն է: Արդեն երեք տարի է քաշքշուքի մեջ ենք և նա այդպես էլ ներողություն չէր խնդրում: ԴԱՀԿ-ն իր հաշվից համապատասխան գումարը փոխանցեց մեր հաշվին, սակայն ԴԱՀԿ-ն դիմել էր Դատախազություն և նշել, որ անհարմարություններ են առաջ եկել և այդ տղան ներողություն չի խնդրում հեռուստաընկերությունից: Երբ մարդը, անկախ նրանից, ով է նա` պատգամավոր է, թե ոչ, դատարանի վճիռը չի կատարում, գործը քաղաքացիականից տեղափոխվում է քրեական: Դատախազությունն այստեղ մեկ քայլ ուներ անելու, որ չարեց: Յոթ ամիս շարունակ ձգեցին, ձգեցին ու նրան անձեռնմխելիությունից չզրկեցին: Այս երիտասարդը նշում է, որ իր գործը կարճվել է, քանի որ ինքը կատարել է դատարանի վճիռը:

Մենք հետաքրքրվում ենք, թե ինչպես է կատարվել` ինչ է պարզվում: Դատախազությանը հարցում կատարելուց հետո պատասխան ենք ստանում, որ գործը ԴԱՀԿ է ուղարկված, դիմում ենք նաև ԴԱՀԿ-ին, պարզվում է` այս երիտասարդը «մելկի» շուլերությամբ է զբաղվել: Գիշերը ուշ

ժամի արթնացել է, կատարել է այդ գրառումը և նույն վայրկյանին այն ջնջել է` սքրին անելուց հետո: Դատախազություն է ուղարկել այդ սքրինը, իսկ դատախազությունը սքրինը հիմք է ընդունել, որ նա ներողություն է խնդրել: Դատախազությունում չկա համապատասխան մասնագետ, որ ստուգի` ինչ է կատարվել, քանի վայրկյան է մնացել այդ գրառումը, ըստ երևույթին տեղի ունեցածը երկկողմանի համաձայնության արդյունքում է տեղի ունեցել: Ես հասկանում եմ, որ նրանց համար արժանապատվությունը ոչ մի բան է, գուցե դատախազության համար էլ է ոչ մի բան, որովհետև նա նաև խաբել է դատախազությանը, դատարանին, խաբել է բոլորին, բայց մենք մինչև վերջ` անգամ Եվրոպական դատարան գնալու ենք: Ամբողջ հասարակությունը պետք է տեսնի այդ ներողությունը: Նա պետք է ներողություն խնդրի և այդ ներողությունը մնա, ինչպես որ մնացել է մեզ զրպարտող գրառումը», - եզրափակեց Հարությունյանը:

դիտվել է 267 անգամ
Լրահոս
«Կապիտալ բիլդը» թերություններով է կառուցել շենքը, բնակիչները ամռան շոգին մնացել են առանց ջրի․ Mediahub Արցախը սիրելու գրառոմների և ելույթների քողի տակ նիկոլենք այն հանձնեց թուրքերին Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու. Արթուր Սուքոյան Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ մանրամասներ Մեր շարժումը տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են․ Բագրատ սրբազան Կառավարությունը հանձնել է Կիրանցի տարածքները, մարզպետարանում «կառավարություն» բառը մեծատառով են գրում Կորել է 60 հազար հատ ցախավել․ Factor.am Թուրքիան պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին. Թուրքիայի ՊՆ «Հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում»,-Վեհափառ Հայրապետ Զորամասում մահացած 19-ամյա Դավիթին այսօր զինվորական կարգով հուղարկավորեցին Բագրատ սրբազանը հավաք է հրավիրել սուրբ Աննա եկեղեցու բակում Ձեր ինչ գործն է, դուք ձեր ծերուկներով զբաղվեք․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է Ո՞նց չասես՝ բավ չէ՞ սեփական դարբասին գոլ խփես․․․ Նշանակում են որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում են մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել նա․ փաստաբան Հայաստանում քաղաքական փոփոխությունների երկու հավանական ճանապարհ կա․ Հովհաննես Ավետիսյան Իրանի նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ․ Վարդան Բալյան Նիկոլի խորհրդականը հակադրվում է ԱԽՔ-ի Արմենին ՍԴ-ն կարճել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը Շնորհակալություն այն ամենի համար, որ արվել է ու պիտի արվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի Լևոն Քոչարյանի օգնականն ազատ արձակվեց Ռուս-իրանական նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար․ Վահե Դավթյան Մարտակերտ համայնքի ղեկավարի խափանման միջոցը փոխվել է Մոտ ապագայում մենք ականատես կլինենք հետագա դրական քայլերի․ ադրբեջանցի նախարարը՝ սահմանազատման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am